Քիմ Քարդաշյանը ցնցել է իր երկրպագուներին՝ հայտնվելով երեխաների հետ Լոս Անջելեսում։ Պապարացիները հասցրել են լուսանկարել նրան և հրապարակել լուսանկարները համացանցում, որտեղ ռեալիթի շոուի աստղը փոխել է իմիջն ու մազերը կապույտ ներկել։
Վերջին շրջանում Քիմ Քարդաշյանն ակտիվորեն ջանում է փոփոխվել, այդ իսկ պատճառով փորձեր է կատարում արտաքինի հետ։ Սկզբում նա մազերը սպիտակ էր ներկել, իսկ այնուհետև բաց կապույտ երանգ հաղորդել դրանց։ Բացի այդ, նա կարճացրել է սանրվածքը՝ դարձնելով «կարե»։