Թուրքիան կբախվի իրավիճակի, որը տխուր, անշրջելի հետևանքներ կունենա բոլորի համար։ Նման նախազգուշացմամբ է հանդես եկել երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը՝ հերթական անգամ քննադատելով գործող իշխանությունների վարած քաղաքականությունը։ Այս մասին գրում է t24.com.tr-ն։
Գյուլը խիստ մտահոգություն է արտահայտել՝ կապված երկրում հեղաշրջման փորձից հետո հակաահաբեկչական պայքարի քողի ներքո բազմաթիվ պետծառայողների պաշտոնանկությունների հետ։
Նախկին նախագահն ավելի վաղ կոչ էր արել չեղարկել արտակարգ դրության ռեժիմը։
ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ Աբդուլլահ Գյուլը կառաջադրի իր թեկնածությունը 2019 թվականի ընտրություններում։