Եթե Թուրքիայի իշխանությունները շարունակեն առաջ շարժվել նույն ոգով, ապա ժողովրդին կդատապարտեն հավերժ խավարի: Այս մասին մեջլիսում ելույթի ժամանակ հայտարարել է Թուրքիայի Ժողովուրդների հանրապետական կուսակցության անդամ, հայազգի ընդդիմադիր պատգամավոր Սելինա Դողանը։
«Դուք կտանեք Թուրքիան կա՛մ գիտա-կրթական, արդիականացման ու ժողովրդավարացման ճանապարհով, կա՛մ կդատապարտեք երկիրը հավերժ խավարի, որը հետագայում չի ցրի ոչ մի բյուջե», – ասել է Սելինա Դողանը:
Նրա խոսքով՝ երկրի ժողովրդավարացման նախագծերի իրականացման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող ֆինանսավորումը ծախսվում է ոչ նպատակային։ Ավելի վաղ նա պահանջել էր հետաքննություն անցկացնել մոտ 3 միլիարդ եվրոյի ծախսման վերաբերյալ։