Thursday, 25 04 2024
«Այնպես չէ, որ մեր օգտագործած գազի մի մասը ադրբեջանական չէ». Ալեն Սիմոնյան
«Հայաստանի իշխանությունը ինքն է կոնկրետ բնակավայրեր հանձնում Ադրբեջանին». Զախարովա
Բողոքի ակցիայի մասնակից կինը բռնություն է գործադրել ոստիկանի նկատմամբ. նրան որոնում են
«Հիմա ավելի պաշտպանված է»․ ԱԺ նախագահը Տավուշի մասին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:50
Ռուսաստանն արգելափակել է ՄԱԿ-ի ԱԽ բանաձևը տիեզերքում միջուկային զենք չտեղակայելու վերաբերյալ
13:40
Մենք պետք է գործենք հիմա՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու համար․ Ռոբերտ Քենեդի կրտսեր
Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառում է անցկացվել Գերմանիայի Լեեր քաղաքում
Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի երթ է անցկացվել Արգենտինայում
ՀՀ ՄԻՊ-ը բրիտանական ԶԼՄ-ներին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ-ից բռնի տեղահանվածների իրավունքներին առնչվող հարցերի
Ծիծեռնակաբերդում Աննա Հակոբյանի հետ կապված միջադեպով վարույթ է նախաձեռնվել
Տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է
13:10
ԱՄՆ համալսարաններում շարունակվում են ցույցերը Գազայում ընթացող պատերազմի դեմ. կան տասնյակ ձերբակալվածներ
13:00
Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններում առաջատարն ընդդիմության թեկնածուն է
Եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 741.610
Ընդհարում ոստիկանների և ցուցարարների միջև
Ոստիկանները բերման են ենթարկում Բևեռի աջակիցներին
Բերման են ենթարկել Գարեգին Չուգասզյանին
Տավուշի շրջանավարտը բուհ ընդունվելու 3-րդ հնարավորություն է ստանում
Բուհ-երի ընդունելության սկզբունքները փոխվել են. ներդրվում է նոր համակարգ՝ նոր չափորոշիչներով
12:30
Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը
Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Վաշինգտոնում կայացել է ամենամյա Արդարության երթը
Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ Բևերլի Հիլզում Թուրքիայի հյուպատոսարանի մոտ ցույց է անցկացվել
Լուրերի օրվա թողարկում 12։00
Ֆրեզնոյում Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ ոգեկոչման միջոցառում է անցկացվել
Պուտինը եւ Ալիեւը համաձայնեցրե՞լ են «տարածաշրջանային ռեժիմը»
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը

88-ի շարժում-30. ո՞վ պատվիրեց Համբարձում Գալստյանի սպանությունը

Գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Համբարձում Գալստյանը համազգային շարժման առանցքային դեմքերից մեկն էր: Նա «Ղարաբաղ» կոմիտեի այն անդամներից մեկն էր, ով համեմատաբար քիչ էր խոսում հանրահավաքի հարթակից, սակայն կոմիտեում ահռելի աշխատանք էր տանում` հատկապես արտաքին հարաբերությունների ուղղությամբ: Համբարձում Գալստյանի այս շրջանի կենսագրությունը հար և նման էր «Ղարաբաղ» կոմիտեի մյուս անդամների կենսագրությանը. նա նույնպես 1988-ի դեկտեմբերից մինչև 1989-ի մայիսն անցկացրեց Մոսկվայի Բուտիրյան բանտում, որտեղ գրել է իր առաջին ժողովածուն՝ «Չուղարկված նամակները»:

ՀՀՇ-ի հաղթանակից հետո` 1990-ի դեկտեմբերին, Համբարձում Գալստյանը ղեկավարեց Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեն: Քաղխորհրդի նախագահի պաշտոնում նրա պաշտոնավարումը հակասական էր` հեղափոխության շունչը զուգակցվում էր կոռուպցիոն դրսևորումների հետ: Շուտով Գալստյանի դեմ քաղաքային խորհրդում լուրջ ընդդիմություն ձևավորվեց, նաև` ՀՀՇ անդամների շրջանակից: 1992-ի սկզբին Համբարձում Գալստյանը հրաժարական տվեց, ասում են` նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հորդորով: Այնպիսի տպավորություն էր, որ Գալստյանը հեռացել է նեղացած, որովհետև նա այլևս չէր ասոցացվում ՀՀՇ-ի և իշխանության հետ և զբաղված էր բիզնեսով` հիմնադրելով «Տիեզերք» ՍՊԸ-ն:

1994թ-ի դեկտեմբերի 17-ին դավադիր կրակոցները խլեցին Համբարձում Գալստյանի կյանքը: Նա «Ղարաբաղ» կոմիտեի 11 անդամներից առաջինն էր, որ հրաժեշտ տվեց երկրային կյանքին: Ոմանք պնդում էին, որ Համբարձում Գալստյանի սպանության պատճառը եղել է նրա բիզնես գործունեությունը, որը խանգարել է իշխանության վերնախավին: Իշխանությունները սպանության հետքերը տանում էին ՀՅԴ-ի ուղղությամբ:

Համբարձում Գալստյանի սպանությունը խորհրդանշական այն իրադարձությունն էր, որը ազդարարեց «Ղարաբաղ» կոմիտեի բարոյական անկումը: Համբարձում Գալստյանը սպանվեց Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Մանուկյանի կողմնակիցների փոխադարձ անհանդուրժողականության ֆոնին: Համբարձումի մահն ավելի խորացրեց անջրպետը նախկին զինակիցների միջև:

Հայաստանում սկսվել էր անշրջելի նահանջը 88-ի արժեքներից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում