Tuesday, 23 04 2024
Վրաստանը կառուցել է դեպի Ռուսաստանի հետ սահման տանող ամենաերկար թունելը
18:30
Շվեյցարիան ապաարգելափակել է շուրջ 317 մլն դոլարի ռուսական ակտիվներ
18:20
Լոնդոնը կսկսի անօրինական միգրանտների արտաքսումը Ռուանդա
18:10
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է պատրաստում Չինաստանի բանկերի դեմ` ՌԴ-ին աջակցելու համար
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
«Վրդովված ենք Ալեն Սիմոնյանի ելույթից». ՌԴ Դաշնության խորհրդի փոխխոսնակ
Բաքվի նոր խաղը. հրավեր Մոսկվայից հետո
17:50
Ասիան 2023 թ. ամենաշատն է տուժել տարերային աղետներից. ՄԱԿ
17:40
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը հայտնել է, որ Իրանի համար միջուկային ռումբ ստեղծելը «շաբաթների հարց է»
17:30
Շվեյցարիան 2023 թվականին լրացուցիչ արգելափակել է 580 մլն ֆրանկի ՌԴ ֆինանսական ակտիվներ
Մոսկվան հայտնել է, որ մեկ շաբաթում Ուկրաինայի հարվածների զոհ է դարձել Ռուսաստանի 11 բնակիչ
17:10
Իսպանիայում ավելի քան 12 տոննա հաշիշ և 600 կգ կոկաին են առգրավել
Ալիևը Զելենսկիին հրավիրել է Բաքու
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ՄԱԿ-ի ճանապարհային անվտանգության հիմնադրամի ղեկավարը հյուրընկալվել է ՆԳՆ-ում
Ալիևը խոսել է էքսկլավների ու դելիմիտացիայի մասին
«Առանց Ադրբեջանի հետ համաձայնության «խաղաղության խաչմերուկը» թղթի կտոր է». Ալիև
Ստամբուլի նահանգապետարանն արգելել է Ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
Զարմանում եմ, որ զինված ուժերի մասին տեղեկատվությունը եկեղեցականներից պիտի իմանանք․ Արփի Դավոյան
Սահմանի ցանկացած փոփոխություն պետք է հաստատվի հանրաքվեի միջոցով. Արթուր Խարատրյան
16:40
Օդեսայում հայտնել են ԱԹՍ-ի հարձակումից 9 վիրավորի մասին
Ադրբեջանի արձագանքը ո՞րը կլինի, եթե Ձեր դիրքորոշումը ասենք․ ՔՊ պատգամավոր
Սահմանազատում պետք է լինի, բայց 93 թվականի փաստացի սահմաններով․ Արթուր Խաչատրյան
12 դատական հայց ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների
Պետք է ամեն ինչ անել, որպեսզի տեղեկատվության ազատությունը՝ որպես իրավունք, պաշտպանված մնա․ Մելիքյան
Լրագրողների նկատմամբ ճնշումներ եղել են, ֆիզիկական բռնություններ չեն եղել՝ 2024թ. 1-ին եռամսյակում
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ավագ փորձագետն ու ՀՀ-ում ԱՄՆ դեսպանն այցելել են Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Էրդողանի «Բաղդադի երկաթուղին»
Տավուշ-Ղազախ հատվածում տեղադրվել է առաջին սահմանային սյունը
«Փրկիչի» խայտառակ սցենարն է. խաղաղապահի բրենդի ներքո օկուպացվելու է Հայաստանը

Սառույցը շարժվո՞ւմ է. Սերժ Սարգսյանի հայտարարությունը Թբիլիսիում

«Անդրադարձել ենք մեր երկու երկրների տարանցիկ կարողությունների զարգացմանը»,- նախօրեին Վրաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում հանդիպելով այդ երկրի նախագահին, ավելի ուշ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Սերժ Սարգսյանը: Սերժ Սարգսյանի՝ Վրաստան կատարած այցն ու տարանցիկ կարողությունների մասին հայտարարությունը հատկապես ուշագրավ են հնչում դրանից օրեր առաջ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի արած հայտարարության ֆոնին, որ կապված էր տրանսպորտային միջանցքների օգտագործման մասին 2011 թվականին կնքված ռուս-վրացական պայմանագրի հետ: Այդ պայմանագրով նախատեսվում է Վրաստանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրում Հարավային Օսիայի և Աբխազիայի տարածքով, երրորդ կողմի մոնիթորինգի ներքո:

Բանն այն է, որ Վրաստանն ու Ռուսաստանը քաղաքական հակամարտության մեջ են Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցում և պայմանագրով նրանք փորձում են տրանսպորտային հաղորդակցությունը վերականգնել այդ հակամարտության պայմաններում, սահման դիտարկելով Ռուսաստանի սահմանը: Իսկ չճանաչված այդ հանրապետությունների տարածքով, որոնց այսպես ասած անջատումը, Վրաստանը չի ընդունում, իսկ Ռուսաստանը ճանաչել է անկախությունը, բեռնափոխադրումը իրականացվելու է շվեյցարական մոնիթորինգի ներքո: Պայմանագիրը կա, սակայն այն չի իրականացվում: Եվ ահա Վրաստանի վարչապետը օրեր առաջ հայտարարեց, որ Հայաստանն ու Թուրքիան էլ կարող օգտվել այդ տարանցումից, եթե պայմանագիրը մտնի ուժի մեջ, և եթե փակ լինի Վերին Լարսի ճանապարհը: Սակայն խնդիրն այն է, որ Վրաստանը տալիս է իր համաձայնությունը, իսկ Ռուսաստանը դնում է քաղաքական պահանջներ՝ չճանաչված տարածքների հարցում, որոնք Վրաստանի համար ընդունելի չեն: Առանցքային է այստեղ թերևս այն, որ Ռուսաստանի համար զուտ տնտեսական իմաստով այդ ճանապարհը կարևոր չէ: Դա կարևոր է դեպի Ռուսաստան բեռներ փոխադրողների համար, որոնք ձգտում են ռուսական շուկա: Այսինքն՝ դա կարևոր է թե՛ Հայաստանի, Վրաստանի, թե՛ Թուրքիայի համար: Սակայն Ռուսաստանը, բնականաբար, շահագրգռված չէ մտածել նրանց մասին:

Վրաստանի վարչապետը գուցե այդ հարցում ակնկալում է Հայաստանի և Թուրքիայի աջակցությունը՝ Ռուսաստանի հետ բանակցության գործում, Մոսկային համոզելու և քաղաքական պահանջներից հրաժարվելու հարցում: Արդյո՞ք Սերժ Սարգսյանը վրացական կողմի հետ քննարկել է հարցեր այդ կապակցությամբ: Հետաքրքիր է այն, որ Սերժ Սարգսյանը Վրաստանից մեկնում է Մոսկվա, որտեղ աշխատանքային այց է կատարելու և մասնակցելու է ԱՊՀ երկրների վեհաժողովին: Ընդ որում, այստեղ դիտարկման է արժանի փաստը, որ Սարգսյանի՝ Վրաստան այցի վերաբերյալ ոչ պաշտոնական տեղեկություն էր տարածվել դեկտեմբերի 16-ի մասով: Սակայն դեկտեմբերի 16-ի համար ոչ պաշտոնական հղումով ռուսալեզու մամուլում ազդարարված այցը տեղի չունեցավ, ու Սերժ Սարգսյանը Վրաստան մեկնեց դեկտեմբերի 25-ին: Եվ այդ տեսանկյունից հետաքրքիր է՝ արդյո՞ք վրացական այցը պլանավորվեց այնպես, որ Սարգսյանը, այսպես ասած, տաք հետքով մեկնի Մոսկվա: Դա նշանակո՞ւմ է արդյոք, որ Սարգսյանը մոսկովյան այցի շրջանակում կշարունակի Վրաստանում սկսված թեմայի քննարկումը:

Այդ հարցին, անշուշտ, դժվար է միարժեք պատասխանել, սակայն այդ համատեքստում ուշագրավ է այն, որ մինչ Սերժ Սարգսյանի այցը, Երևան պետք է ժամաներ Վրաստանի վարչապետ Կվիրիկաշվիլին, սակայն նրա հայտարարված այցը կարճ ժամեր անց հետաձգվեց: Այստեղ հետաքրքիր է նաև այն, որ Վրաստանի վարչապետը Հայաստան պետք է ժամաներ Իրանի արտգործնախարարի հայաստանյան այցից հետո: Այդ իմաստով հատկանշական է այն, որ Սերժ Սարգսյանը հայտարարում է տարանցիկ փոխադարձ կարողությունների ընդլայնման մասին: Մյուս կողմից, իհարկե, այստեղ առկա է մեկ այլ հարց: Արդյո՞ք խոսքն անպայմանորեն վերաբերում է տրանսպորտային, կամ միայն տրանսպորտային տարանցմանը, թե՞ խոսք կարող է լինել, օրինակ, գազի մասին՝ Իրան-Հայաստան-Վրաստան: Եվ այստեղ էլ իհարկե կա մեկ այլ հարց՝ խոսքը նոր գազամուղի՞, թե՞ եղած հնարավորություններով փոխանակման տարբերակի մասին: Ընդ որում, այդ տարբերակի մասին քառակողմ բանակցություն վարվել է երկու տարի առաջ, սակայն, կարծես թե, կողմերը չեն եկել վերջնական պայմանավորվածության: Թեև այստեղ խոսքը Իրան-Հայաստան-Վրաստան երկաթուղու մասին է, սակայն օբյեկտիվ ու սուբյեկտիվ հանգամանքների բերումով, առանց Մոսկվայի, այդ հարցն իհարկե չի կարող ունենալ առաջընթաց: Իսկ փոխանակման տարբերակով տարանցման դեպքում էլ «Գազպրոմ»-ի ուղղակի մասնակցությունը անխուսափելի է:

Այդպիսով, կա՞ արդյոք որևէ շարժ հայ-վրացական տարանցիկ կարողությունների հարցում արդյունավետության բարձրացման տեսանկյունից, ինչպես հայտարարել է Սերժ Սարգսյանը, թե՞ խոսքը պարզապես հռետորաբանության մասին է: Առանցքային է այստեղ իհարկե Ռուսաստանի մոտիվացվածությունը, և այդ առումով դեր կարող է խաղալ Կարս-Ախալքալաք-Բաքու երկաթուղու շահագործումը, որը գործնականում Ռուսաստանին նետված մարտահրավեր է, և դա կարող է Մոսկվային խթանել՝ որպես պատասխան քայլ առաջընթաց գրանցել դեպի հյուսիս հաղորդուղիների բացման հարցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում