Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Վիգեն Սարգսյանի նոր առաջարկը Սերժ Սարգսյանին

Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը նախօրեի իր հեռուստահարցազրույցում պատասխանելով 2018 թվականի վարչապետի վերաբերյալ իշխանության, Սերժ Սարգսյանի որոշման մասին հարցին, տվել է բավականին հետաքրքիր պատասխան: «Բոլոր դեպքերում՝ այն թիմը, այն մարդիկ, ովքեր ունեն խորհրդարանական մեծամասնության վստահությունը, որոնք ձևավորել են այդ մեծամասնությունը խորհրդարանական ընտրությունների ժամանակ առաջնորդելով կուսակցությունը, առաջնորդելով նախընտրական գործընթացը, պետք է կրեն հանրային պատասխանատվություն այդ մեծամասնության կայացրած որոշումների և դրանց իրականացման որակի նկատմամբ: Այսինքն՝ հնարավոր չէ պատկերացնել մի իրավիճակ, երբ կա մեծամասնություն, որի իրական ազդեցության կենտրոնները դուրս են այն սխեմայից, որը ձևավորվում է ընտրությունների արդյունքում, կամ այդ խորհրդարանի կողմից ձևավորվող հանրային պաշտոններում»:

Վիգեն Սարգսյանի պատասխանը բավականին բազմիմաստ է, կամ բազմաշերտ: Նա փաստացի խոսում է մի իրավիճակի մասին, որն ապրիլից հետո Հայաստանում կարող է լինել հավանական իրողություններից մեկը, եթե Սերժ Սարգսյանը նախագահի պաշտոնից հետո չստանձնի վարչապետի պաշտոնն ու հեռանա դե յուրե իշխանությունից: Այդ դեպքում դե ֆակտո իշխանությունը Հայաստանում կենտրոնանալու է Մելիք-Ադամյանում կամ այսպես ասած՝ ՀՀԿ պոլիտբյուրոյի շրջանակում: Անկասկած է, որ առնվազն տևական ժամանակահատված Սերժ Սարգսյանն ի զորու է այդպիսով պահել իրական ազդեցությունն իշխող համակարգի վրա, լինելով կուսակցության նախագահ: Ավելին, հաշվի առնելով այն, որ նա ըստ էության ձևավորում է բազմակենտրոն կառավարման համակարգ, հնարավոր է անգամ այդ ազդեցությունը պահել ընդմիշտ, խաղալով դե յուրե իշխանության բազմակենտրոնության վրա, ինչը թույլ չի տա որևէ մեկին դե յուրե իշխանությունը վերածել դե ֆակտո իշխանության:

Ավելին, իշխանության համար պայքարն այդ իմաստով կտեղափոխվի Մելիք- Ադամյան: Վիգեն Սարգսյանը խոսում է այդ վիճակի անթույլատրելիության մասին, երբ կան պետական ինստիտուտներ, խորհրդարանական մեծամասնություն և այդ մեծամասնության ձևավորած գործադիր իշխանություն, սակայն որոշումները կարող են կայացվել բոլորովին այլ տեղում: Հետաքրքիր է միայն, թե անթույլատրելի համարելով այդ իրավիճակը, ի՞նչ է առաջարկում Վիգեն Սարգսյանը՝ Սերժ Սարգսյանին առաջարկում է կուսակցապետի պաշտոնում չփոխարինել դե յուրե իշխանության կառույցներին և պետական կառավարումը չվերածել քողարկված կուսակցապետությա՞ն, թե՞ Սերժ Սարգսյանին առաջարկում է մնալ իշխանության և այդպիսով ապահովել դե յուրե և դե ֆակտո իշխանության համադրվածությունը, չառաջացնելով խզում որոշումների կայացման այսպես ասած օրգանական կապում: Մյուս կողմից, հատկանշական է, որ Վիգեն Սարգսյանը խոսում է խորհրդարանական մեծամասնությունը ձևավորած, նախընտրական շրջանում այդ մեծամասնությանն առաջնորդած մարդկանց մասին: Իսկ այստեղ պատկերը եղել է այն, որ առաջնորդողները եղել են Կարեն Կարապետյանը, որպես ցուցակում չընդգրկված, բայց առաջին ջութակ, Վիգեն Սարգսյանը՝ որպես առաջին համար:

Միևնույն ժամանակ, նույն հեռուստահարցազրույցում Վիգեն Սարգսյանը խոսում է իր և վարչապետ Կարեն Կարապետյանի անգամ ընտանիքներով մտերմության, վաղեմի մտերմության մասին, անթույլատրելի և անպարկեշտ համարելով անգամ այդ պայմաններում վարչապետ-նախարար անձնական տարաձայնությունների վրա խաղալը: Արդյո՞ք Վիգեն Սարգսյանն իր և վարչապետի անունից է Սերժ Սարգսյանին առաջարկում հեռանալ և չխանգարել իրենց պաշտոնական գործունեությանն ապրիլից հետո, կամ գուցե այդպիսի մտադրություն ունենալու դեպքում մնալ և իրենց հետ հավասարապես կիսել իշխանության համար դե յուրե պատասխանատվությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում