Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Մարզպետի խորհրդականի սպանության գործով հայտարարվել է նախաքննության ավարտ. Կինը մեղսունակ է ճանաչվել

Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանության գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Գործի նյութերը տրամադրվել են կողմերին՝ ծանոթանալու։ Այս մասին «Առաջին լրատվական»-ին հայտնեց Քննչական կոմիտեի  նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը։

Նշենք, որ մինչ այս գործով նշանակված էին դատահոգեբուժական փորձաքննություններ, որոնց համաձայն, Տռուզյանի խոսքով, Մանուկ Սիմոնյանի կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, մեղսունակ է ճանաչվել։

Գործի նյութերից շատ բան հայտնի չէ։ Մանուկ Սիմոնյանի եղբայրը՝ Արամ Սիմոնյանը, սակայն, կատարյալ խայտառակություն է որակում եղբոր գործով իրականացվող նախաքննությունը։ Նրա խոսքով՝ երբ գործը գտնվում էր ոստիկանության Արմավիրի բաժնում, կատարվում էին հստակ գործողություններ, հստակ քայլեր, սակայն երբ գործը տեղափոխվեց Երևան՝ Քննչական կոմիտե, «ամեն ինչ խափանվեց»։

«Տեսնես ով է այդ վերին ատյաններից խառնվել գործին, որ մետաղալարերով փաթաթված դին դարձավ պարանով փաթաթված, իսկ յոթ բալ երկրաշարժ տեսած հսկա քարը անհետացավ գործից։ Վերջիվերջո, երեք օր իրավապահ մարմինների քթից բռնած՝ ամառվա շոգին վազացնում էին դաշտերով և նույնիսկ շտրաֆ չմուծեցին, բա որտեղ է նրանց ինքնասիրությունը»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Արամ Սիմոնյանը։

Նշենք, որ Մանուկ Սիմոնյանի դիակը փնտրտուքներից հետո գտել էին Արմավիրի «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում՝ դիակը մետաղալարով կապկպված և գլխին մեծ քար դրված։ Արամ Սիմոնյանի խոսքով, սակայն, հիմա գործում մետաղալարը փոխվել է պարանով, և ոչ մի տեղ խոսք չկա գլխին դրված քարի մասին, որոնք, մեր զրուցակցի խոսքով, էական հանգամանքներ են։ Դրանք փաստում են կատարվածի դիտավորության և մի շարք այլ հանգամանքների մասին։

Մանուկ Սիմոնյանի իրավահաջորդ՝ Արամ Սիմոնյանի փաստաբան Լիլյա Մնոյանը անգամ տեղյակ էլ չէր, որ գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Մեր բոլոր հարցերին վերջինս պատասխանում էր, որ նախաքննական գաղտնիություն գոյություն ուն: «Գործի մասին ոչ մի տեղեկություն չունեմ, չգիտեմ՝ նախաքննությունը որ փուլում է։ Բայց հիմա, այս փուլում, երբ նախաքննություն է  ընթանում, նպատակահարմար չէ»,- ասաց փաստաբանը։

Մեր դիտարկմանը, թե կարո՞ղ է ասել՝ իրեն բավարարո՞ւմ է նախաքննության ընթացքը, պատասխանեց. «Եթե չբավարարեր, միջնորդություն կներկայացնեինք, իսկ եթե չենք ներկայացնում, ուրեմն բավարարում է  մեզ»։

Արամ Սիմոնյանը նշեց, որ հիմա էլ վստահ է՝ Մանուկ Սիմոնյանին սպանել է ոչ թե կինը՝ Ռուզաննա Մկրտչյանը, այլ նրա որդին՝ Նորիկ Սիմոնյանը, սակայն մայրը հանցագործությունը իր վրա է վերցրել, որպեսզի երիտասարդ որդու կյանքը չխորտակվի։ «Ռուզանը տանն է եղել, տեսել է, բայց Նորիկն է սպանել։ Սակայն հորն ուրացողին պարտակելը, նրան օժանդակելը ոչնչով չի տարբերվում հայրասպանությունից։ Մեկ է՝ ճշմարտությունը հաղթելու է, ես հասնելու եմ իմ նպատակին»,- ասաց եղբայրը։

Ռուզաննա Մկրտչյանի պաշտպան Նաիրա Պետրոսյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իրենք դժգոհ են դատահոգեբուժական փորձաքննության արդյունքներից, և որ Ռուզաննա Մկրտչյանը միանշանակ պետք է անմեղսունակ ճանաչվեր։ «Մենք արդեն  բողոք ենք ներկայացրել կրկնակի փորձաքննություն նշանակելու։ Ռուզաննան միանշանակ անմեղսունակ պետք է ճանաչվի, քանի որ նա տարիներ շարունակ խոշտանգման է ենթարկվել տուժողի կողմից։ Հակաբարոյական վարքագծի պատճառով ինքը գտնվել է  աֆեկտի վիճակում, արարքը կատարել է աֆեկտի վիճակում։ Տարօրինակ է, որ փորձագետը դրան որևէ անդրադարձ չի կատարել։ Դրա համար էլ մենք վիճարկում ենք փորձաքննության արդյունքները»,- ասաց Պետրոսյանը։

Ինչ վերաբերում է գործի նյութերի այլ մանրամասներին, ապա տիկին Պետրոսյանն ասաց, որ դեռ ծանոթանում է։ Առայժմ չի հասցրել ամբողջական ծանոթանալ դրանց։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում