Հայաստանը Եվրամիություն ձուկ կարտահանի: ՍԱՊԾ ամփոփիչ ասուլիսին ՀՀ ԳՆ սննդամթերքիանվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն ասաց, որ Եվրամիության հետ ձկան արտահանման գործընթացը երեք կարևոր փուլերն արդեն անցել է և հասել աուդիտի փուլին: «Մենք վերջնական աուդիտի փուլին ենք հասել, որի արդյունքում ակնկալում ենք, որ հայկական արտադրության ձուկը կհասնի Եվրամիություն»,-ասաց նա: ՍԱՊԾ պետի խոսքով`Հայաստանից-Չինաստան մեղր արտահանելու ուղղությամբ ևս հաջողություններ կան:
«Մենք կարող ենք փաստել, որ վերջնական փուլին ենք մոտեցել: Արդեն իսկ նախաստորագրվել են մի շարք փաստաթղթեր, և մենք մոտ ժամանակներս հնարավորություն կունենանք այդ մասին հայտարարություն անել»,-նշեց Կարապետյանը՝ հավելելով, որ բանակցություններ են ընթանում նաև ԱՄԷ-ի հետ կենդանիների և սառեցված մսի արտահանման ուղղությամբ:
Անդրադառնալով սահմանային վերահսկողությանը՝ ՍԱՊԾ պետը նշեց, որ անցնող տարում սահմանին 60 հազար կիլոգրամ սննդամթերք է ոչնչացվել, 120 ներմուծում էլ կասեցվել է: