Հիվանդանոցից դեկտեմբերի 25-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ «ձախ սրունքի հետին մակերեսի ծնկափոսի շրջանի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1978 թվականին ծնված Արտուշ Հ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, 39-ամյա տղամարդը վնասվածքը ստացել է դեկտեմբերի 24-ին, ժամը 23.00-ին, Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 27 շենքի բակում, վիճաբանության ժամանակ, մի տղամարդու կողմից իր ուղղությամբ օդաճնշիչ ատրճանակով կրակոցներ արձակելու հետևանքով:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:
Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ նրան հայտնաբերելու ուղղությամբ:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Կատարվում է քննություն: