Վենետիկի հանձնաժողովի կողմից բավական լավ վերլուծվել է դատական օրենսգրքի նախագիծը, սակայն պարզվում է, որ Վենետիկի հանձնաժողովին է ուղարկվել ոչ այն նախագիծը, որն ԱԺ-ում քվեարկությամբ ընդունվել է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 25-ին, «Դատական օրենսգրքի ընդունումը խորհրդարանում. խնդրահարույց դրույթներ և մտահոգություններ» թեմայով քննարկման ժամանակ նշել է Հելսինկյան Քաղաքացիական Ասմաբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Նրա խոսքով, Վենետիկի հանձնաժողովը ներկայացրել է 7 առաջարկ, որոնցից 4-ը չի ընդունվել, 2-ը մասնակի է ընդունվել, և միայն մեկն է ամբողջությամբ ընդունվել, սակայն ԱԺ-ում բոլորովին այլ նախագիծ է դրվել քվեարկության: