Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Հայաստանը ոչինչ չէր կորցնի, եթե պարզապես չմասնակցեր ՄԱԿ-ի քվեարկությանը. Ալեքսանդր Ցինկեր

Դեկտեմբերի 21-ին հրավիրված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստի ընթացքում ընդունվել է բանաձև Երուսաղեմի խնդրի մասին, որով մերժվում է Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը: Բանաձևի ընդունմանը կողմ է քվեարկել 128 երկիր, այդ թվում՝ Հայաստանը: Դեմ են քվեարկել Միացյալ Նահանգները, Իսրայելը և մի քանի այլ պետություններ:

Հայաստանի այս քվեարկությունը Իսրայելի Կնեսետի 15-րդ գումարման պատգամավոր, դոկտոր Ալեքսանդր Ցինկերին չի զարմացնում: «Առաջին լրատվական»-ի հետ հարցազրույցում նա նշեց, որ անակնկալ բան չկա, թեև հաճելի անակնկալ կլիներ, եթե Հայաստանը նախկին խորհրդային մի քանի պետությունների պես ձեռնպահ մնար և կողմ չքվեարկեր:

– Պարոն Ցինկեր, ի՞նչ կարող եք ասել Երուսաղեմի հարցի շուրջ ներկայումս ստեղծված իրավիճակի մասին: Վերջին զարգացումները, մասնավորապես Թրամփի հայտնի հայտարարությունը և դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը, ինչպե՞ս կազդեն Երուսաղեմի կարգավիճակի հարցի վրա: Ի՞նչ է ընդհանրապես փոխվել:

– Ըստ էության, ոչինչ էլ չի փոխվել, որովհետև ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ընդունված բանաձևը՝ Միացյալ Նահանգների կողմից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը չեղարկելու մասին, իմաստազուրկ է և չունի որևէ պրակտիկ նշանակություն: Միակ բանը, որի վրա այս բանաձևը կարող է ազդել, այն է, որ ամերիկացիներն այժմ ծրագրում են վերանայել տարբեր երկրներին իրենց կողմից հատկացվող օգնության ծավալները: Նախագահ Թրամփը խոսեց դրա մասին: Մենք մոտավորապես պատկերացնում էինք՝ ինչպես կքվեարկեն ՄԱԿ-ում: Այդպես էլ քվեարկեցին: Դա մեզ համար անակնկալ չէր: Նախ, պետք է նշել, որ հակասեմականությունը աշխարհում և հատկապես Եվրոպայում աստիճանաբար վերածվել է հակաիսրայելականության, և որքան Եվրոպայում և հատկապես Արևմտյան Եվրոպայում ավելի են շատանում փախստականները արաբական երկրներից, այնքան այդ երկրներն ավելի արաբամետ են դառնում, ուստի դժվար չէ հասկանալ, որ եվրոպական այն յոթ երկրները, որոնք ձեռնպահ մնացին և չքվեարկեցին այս բանաձևի օգտին, Արևելյան Եվրոպայի երկրներն են: Հետևաբար ոչինչ էլ չի փոխվել:

Երուսաղեմը երեք հազար տարի եղել է հրեական ժողովրդի մայրաքաղաքը և 1948 թ. Իսրայել պետության հիմնադրման առաջին իսկ օրվանից Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է: Պետք էր ավելի ուշադիր լսել Թրամփի խոսքերը: Նա հայտարարեց, որ ճանաչում է Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք, բայց Երուսաղեմի սահմանների մասին Իսրայելը պետք է պայմանավորվի ապագա Պաղեստին պետության հետ: Նա չի որոշել սահմանները: Մեծ հաշվով, ՄԱԿ-ի բոլոր բանաձևերում և նույնիսկ Ռուսաստանի ԱԳՆ-ի հայտարարություններում նշվում է նույն արտահայտությունը, որ Արևելյան Երուսաղեմը դիտարկվում է որպես ապագա Պաղեստինի հնարավոր մայրաքաղաք, իսկ Արևմտյան Երուսաղեմը՝ Իսրայելի մայրաքաղաք: Ըստ էության, նույն բանն ասաց Թրամփը՝ չմատնանշելով արևմուտքն ու արևելքը, քանի որ սահմանները որոշելու հարցը նա թողեց մեզ և պաղեստինցիներին: Ահա և վերջ: Ես այս բոլոր խոսակցություններն անվանում եմ «փոթորիկ բաժակի մեջ»: Կարծում եմ՝ սա ևս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչպես են տարբեր երկրներ վերաբերվում այս խնդրին: Կարծում եմ՝ և՛ Իսրայելը, և՛ Միացյալ Նահանգները եզրակացություններ են անելու այդ դիրքորոշումներից:

– Դուք խոսեցիք հակասեմականության մասին, բայց խոսքն այստեղ ոչ թե Իսրայելի դեմ գործողությունների, այլ հիմնախնդիրը կառուցողական ճանապարհով, փոխհամաձայնությամբ լուծելու մասին է: Չէ՞ որ նույն Միացյալ Նահանգների դաշնակից պետություններն ասում են, որ Երուսաղեմի հարցը միջազգային հիմնախնդիր է, ոչ թե զուտ ներիսրայելական խնդիր, և պետք է լուծվի իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման շրջանակներում: Չէ՞ որ կա 1947 թ. նոյեմբերի 29-ի ՄԱԿ-ի բանաձևը «Երուսաղեմի բաժանման մասին»:

– Եկեք նախ հասկանանք, թե ինչ է Երուսաղեմն ընդհանրապես: 1948 թ. Երուսաղեմը և 2017 թ. Երուսաղեմը շատ տարբեր տարածքներ են: Ներկայիս Երուսաղեմը շատ ավելի մեծ է, քան Երուսաղեմը 1948 թ.: Եվ, օրինակ, թե՛ արևմտյան, թե՛ արևելյան կողմերից միացել են ինչ-որ բնակավայրեր, գյուղեր, որոնք այսօր ներառված են քաղաքի սահմանների մեջ: Օրինակ, Արևելյան Երուսաղեմում կա Աբու Դիս անունով պաղեստինյան գյուղ, որն այսօր մտնում է Երուսաղեմի տարածքի մեջ: Դուք դեմ չե՞ք, եթե նրանք Աբու Դիսը դարձնեն Պաղեստինի մայրաքաղաք: Ի դեպ, Սաուդյան Արաբիայի թագաժառանգը առաջարկել է կարգավորման նման ծրագիր՝ Աբու Դիսը դարձնել ձևավորվող պաղեստինյան պետության մայրաքաղաք:

Իսկ ինչ վերաբերում է այն արտահայտությանը, որ Երուսաղեմը երեք կրոնների մայրաքաղաքն է, ապա մենք հարգանքով ենք դրան վերաբերվում, և այս հարցը վերաբերում է այսպես ասած՝ Հին քաղաքին: Այստեղ կան հայկական, հունական, հրեական, մուսուլմանական և այլ սրբավայրեր: Կարելի է խոսել Հին քաղաքում, ասենք, մունիցիպալ ոստիկանություն ստեղծելու մասին, բայց միևնույն է, այն ինչ-որ մեկին պետք է պատկանի: Ուստի խնդիր չկա: Այն, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաքն է, դա չի խանգարում, որ այդ մայրաքաղաքում լինի Հին քաղաք՝ որոշակի կարգավիճակով:

Նախ, ոչ ոք չի կարող որևէ պետության՝ ո՛չ Իսրայելին, ո՛չ Հայաստանին և ոչ էլ մեկ ուրիշի թելադրել, թե որտեղ պետք է լինի իր մայրաքաղաքը, և մենք էլ որոշել ենք մեր մայրաքաղաքը: Եթե ընթացքում ինչ-որ հարցեր առաջանան, մենք պատրաստ ենք դրանք լուծել: Ահա և վերջ:

– Անցնենք Հայաստանին առնչվող հարցերին այս համատեքստում: Ի՞նչ կարող եք ասել Երուսաղեմում հայկական ներկայության, հայկական ժառանգության մասին, որի մասին իր հայտարարության մեջ նշել է նաև Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Երուսաղեմի կարգավիճակի հնարավոր փոփոխությունն ինչ-որ կերպ կազդի՞ Երուսաղեմում հայկական ներկայության, հայերի, հայկական եկեղեցու իրավունքների վրա:

– Կարծում եմ, որ ինչքան շուտ այս խնդիրը լուծվի, այնքան ավելի լավ կլինի նույն հայկական եկեղեցու համար: Ես կարդում էի հայերեն նյութեր Երուսաղեմի խնդրի մասին, և իմ կարծիքով՝ դրանցից մեկում շատ վիճելի եզրակացություն էր արվել, որ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության վիճակը շատ ավելի լավ կլինի, եթե հայկական եկեղեցին լինի ոչ թե Իսրայելի, այլ Պաղեստինի իշխանության ներքո: Կարծում եմ՝ սա շատ սխալ գնահատական է: Եվ այս իմաստով ավելի ճիշտ է Իսրայելում Հայաստանի պատվավոր հյուպատոս Ցոլակ Մոմջյանը, որը դեռևս 15-20 տարի առաջ՝ եկեղեցու ներկայացուցիչների հետ զրույցների ժամանակ, բացատրում էր նրանց, որ եթե հանկարծ կամ երբևէ Երուսաղեմը բաժանեն, առաջին հերթին պետք է այնպես անել, որ հայկական թաղամասը և հայկական եկեղեցին մտնեն Իսրայելի ազդեցության գոտու մեջ: Սա շատ ավելի քաղաքակիրթ և տնտեսապես ավելի շահավետ տարբերակ է:
– Դուք ասում եք՝ ինչքան շուտ այց խնդիրը լուծվի, այնքան ավելի լավ, բայց Երուսաղեմի հարցը երևի աշխարհի ամենաբարդ խնդիրներից է: Իսկ ինչպե՞ս կամ ի՞նչ ձևաչափով պետք է լուծվի այս հարցը, եթե փոխզիջում չկա: Ի՞նչ են առաջարկում Իսրայելն ու ԱՄՆ-ը, եթե նրանք որոշել են այս ճանապարհով առաջ գնալ:

– Նախ, ես համոզված չեմ, որ այս խնդիրը կարելի է լուծել իսրայելա-պաղեստինյան երկկողմ բանակցությունների ձևաչափի շրջանակներում, որովհետև ինձ թվում է՝ պաղեստինցիներն այնքան էլ հետաքրքրված չեն ստեղծելու իրենց պետությունը: Ավելի ճիշտ կլիներ հարցը լուծել արաբական աշխարհի հետ: Դա ավելի կոնցեպտուալ մոտեցում է: Երկրորդը, մենք սպասում ենք: Ասում են՝ Թրամփը մշակել է հիմնախնդրի խաղաղ լուծման նոր ծրագիր, և նա, կարծեմ, նույնիսկ Աբու Մազենին (Մահմուդ Աբբասին) կանչել է Միացյալ Նահանգներ: Թրամփը պատրաստ է ներկայացնել նրան այդ ծրագիրը: Եկեք սպասենք և տեսնենք: Գուցե այդ ծրագրում կան ինչ-որ նոր, կոնցեպտուալ բաներ, որոնց մասին նախկինում չէինք մտածում: Եվ այդ ժամանակ հնարավոր է՝ այս հարցը ինչ-որ կերպ լուծվի: Եվ բացի այդ, կյանքը շարունակվում է: Կարծեմ՝ Ղարաբաղի ժողովուրդը 1991 թվականին է լուծել իր հարցը հանրաքվեի միջոցով, իսկ հետո, ցավոք սրտի, նաև զինված պայքարի ճանապարհով: Եվ մինչ օրս էլ Լեռնային Ղարաբաղը գոյություն ունի, ապրում է, և դրան զուգահեռ ընթանում են ինչ-որ թույլ բանակցություններ: Իսրայելը վերադարձել է իր տարածք, վերադարձրել է իր մայրաքաղաքը, ստեղծել է իր պետությունը 1948 թ., իսկ դրա հաջորդ օրը արաբական երկրները, Պաղեստին պետության ձևավորումը սկսելու փոխարեն, պատերազմ հայտարարեցին հրեական պետությանը և այդ ժամանակվանից ի վեր՝ արդեն գրեթե 70 տարի, պատերազմում են Իսրայելի դեմ: Բայց մենք ստեղծեցինք մեր պետությունը: 1967 թ. մենք հետ մղեցինք հերթական հարձակումը և ամբողջությամբ վերահսկողություն սահմանեցինք նաև Արևելյան Երուսաղեմի նկատմամբ: Այսօր այն պատկերն է, որը ձևավորվել է 1967-ին: Մենք պատրաստ ենք բանակցությունների, եթե լինեն կոնկրետ առաջարկներ, ոչ թե այն անիրագործելի առաջարկները, թե պետք է մոտ 1 մլն փախստականների վերադարձնել Թել Ավիվ, Հայֆա և այլ քաղաքներ:

– Հայաստանը ևս կողմ է քվեարկել ՄԱԿ-ում ընդունված բանաձևին, որում պետությունները «խոր ափսոսանք են հայտնում Երուսաղեմի կարգավիճակի հետ կապված վերջին որոշումների կապակցությամբ»: Հայաստանի դիրքորոշումը և այս քվեարկությունը ինչ-որ կերպ կազդե՞ն հայ-իսրայելական հարաբերությունների և վերջին շրջանի ակտիվացման վրա:

– Նախ, ամենևին էլ զարմանալի չէ այն, որ Հայաստանն այդպես քվեարկեց: Մենք հետևում ենք Հայաստանի բոլոր քվեարկություններին: Հայաստանը շատ հաճախ քվեարկում է՝ ինչպես Ռուսաստանը, եվրոպական երկրները: Անսպասելի բան չկա: Իհարկե, հաճելի անակնկալ կլիներ՝ եթե Հայաստանը, ինչպես նախկին ԽՍՀՄ-ի որոշ երկրներ (Վրաստանը, Մոլդովան, Ուկրաինան, Թուրքմենստանը), պարզապես չմասնակցեր քվեարկությանը: Դրանով Հայաստանը ոչինչ չէր կորցնի, մյուս կողմից՝ դա կլիներ ակնարկ այն մասին, որ Հայաստանը այլ կերպ է նայում Իսրայելի հետ իր հարաբերություններին:

– Դուք նշեցիք, որ Հայաստանը հաճախ քվեարկում է՝ ինչպես Ռուսաստանը կամ եվրոպական երկրները, բայց հետաքրքիր է, որ այս անգամ Հայաստանը կողմ է քվեարկել բանաձևին այնպիսի պետությունների շարքում, ինչպիսիք են Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը: Թեև պարզ է, որ դրա պատճառները տարբեր են:

– Բնականաբար տարբեր են: Դժվար է պատկերացնել, թե Հայաստանը կարող է աջակցել Թուրքիայի նախաձեռնությանը: Դա պարզ է: Թեև դա միայն Թուրքիայի նախաձեռնությունը չէր: Պարզապես Թուրքիան և Եմենը արաբական մի շարք պետությունների և Իսլամական համագործակցության կազմակերպության անունից դիմել են ՄԱԿ-ին՝ Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստ գումարելու պահանջով: Կարծում եմ՝ այստեղ որևէ կապ չկա Թուրքիայի և Հայաստանի քվեարկությունների միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում