Ամերիկյան Google կորպորացիան հրապարակել է 2017 թվականին ԱՄՆ-ի համացանցային օգտատերերի հարցումներով ամենահանրահայտ ավտոմեքենաների ցուցակը։
Առաջին տեղում են Ford ընկերության F-150, Explorer և Escape մոդելները։
Օգտատերերի շարքում ժողովրդականությամբ երկրորդ տեղը ստացել է ճապոնական Lexus բրենդն ու RX, IS և LS մոդելները։
Առաջատարների եռյակը եզրափակում է Kia ընկերությունը։ Ավտոարտադրողի ամենահանրահայտ մոդելը հանդիսանում է Optima սեդանը։
2017 թվականին օգտատերերի ուշադրությունն են գրավել նաև Toyota, Honda և Buick բրենդերի մեքենաները։