Tuesday, 16 04 2024
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել

Հաջորդ տարի ԵԱՏՄ երկրների քաղաքացիների կյանքը փոփոխող որոշումներ կլինեն. Տիգրան Սարգսյան

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը բելառուսական Belta գործակալության թղթակցի հետ հարցազրույցում խոսել է եվրասիական ինտեգրման հիմնական տենդենցների, թվային օրակարգի, էներգետիկ շուկաների եւ Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի առաջիկա փոփոխությունների մասին:

-Տիգրան Սուրենովիչ, համառոտ ինչպե՞ս կորակեիք անցնող տարին եվրասիական ինտեգրման տեսանկյունից: Այն կարելի՞ է հաջող համարել, թե՞ ինչ-որ սպասելիքներ չիրականացան.

-Այս տարի մենք գրանցել ենք աճի տրաֆիկ: Եվրասիական տնտեսական միության բոլոր երկրներում, տարվա ամփոփիչ տվյալներով ՀՆԱ-ի, արդյունաբերական արտադրանքի եւ առեւտրի աճ է գրանցվել ինչպես միության ներսում, այնպես էլ արտաքին առեւտրային գործընկերների հետ: Օրինակ` փոխադարձ առեւտրի աճը կազմել է 27 տոկոս այս տարվա 10 ամիսների ընթացքում, այսպիսի տեմպեր մենք վաղուց չէինք գրանցել: Այսպիսի ցուցանիշի համար որպես ազդող գործոններ են հանդիսացել համաշխարհային տնտեսության վերականգնումը, ազգային ռեֆորմն ու մեր միության ինտեգրացման պոտենցիալը: Մեր առջեւ դրված հիմնական խնդիրը բարձր ցուցանիշների պահպանումն է ու ինտեգրացիոն գործընթացների խորացման ապահովումը, դրանց արագ կազմակերպումն ու ԵԱՏՄ տնտեսության զարգացումը:

-Ընթացիկ տարում բարձրագոչ քննարկումներ էլ տեղի ունեցան ԵԱՏՄ երկրների միջեւ: Օրինակ, Բելառուսը եւ Ռուսաստանը տարաձայնություններ ունեին Բելառուսի կաթնամթերքի եւ մսամթերքի մատակարարման, Ղազախստանը եւ Ղրղզստանը ` իր սահմանով անցկացվող ապրանքների տեղաշարժի վերաբերյալ: Նման տարաձայնությունները ԵԱ պայմանագրի՞ թերությունների մասին են, թե՞ ավելի շուտ, մասնավոր խնդիրներ.

-Նման քննարկումները միայն այս տարի չեն եղել, դրանք եղել են նախորդող տարին, կլինեն եկող տարի եւս: Երբ ընդհանուր շուկա կազմելու եւ միասնական տնտեսական միջանցք ունենալու նման բարդ խնդիրներ են լուծում պահանջում, կամաց-կամաց պետք է տեղի ունենա մի քանի ֆունդամենտալ ուղղություններով մերձեցում` օրենսդրության հավասարակշռում, կազմված քաղաքական եւ տնտեսական համաձայնությունների իրականացում, առանց սահմանափակումների գործող շուկայի կազմակերպում, հավասար մրցակցային պայմանների ապահովում եւ ամենակարեւորը` մեր երկրների սոցիալ-տնտեսական զարգացման սանդղակների հավասարեցում: Եթե այս գործոններից որեւէ մեկը չի համընկնում, կոնֆլիկտային իրավիճակներ կարող են ստեղծվել: Սա նշանակում է, որ մենք երկար ճանապարհ ենք անցնելու մեր միության զարգացման ու ինտեգրացիայի խորացման համար: Մյուս կողմից` նման կոնֆլիկտային իրավիճակներն են թույլ տալիս երեւան հանել կարեւոր առաջադրանքներն ու կազմել ծրագրեր` մեր երկրների մերձեցման համար: հենց սրանում է կայանում մեր առաջ շարժվելու լոգիկան:

-Ձեր կարծիքով, ԵԱՏՄ պայմանագրում փոփոխություններ կատարելու պահը հասունացե՞լ է, թե՞ դեռ վաղ է այդ մասին խոսել.

-Ինձ թվում է, հասունացել է: մեր 3 տարվա փորձը արդեն նեղ շրջանակներ է բացահայտել, ցույց տվել փաստաթղթերի նորմերի կիրառման դրական ու բացասական կողմերը, բացի այդ, ես կարծում եմ, շարունակ պետք է կատարաելագործել համագործակցության պայմանագրերը: Մենք ապրում ենք արագ փոփոխվող աշխարհում եւ մեր շուրջ կատարվող բոլոր տնտեսական ոլորտի փոփոխությունները չենք կարող աչքաթող անել, պետք է արձագանքել մարտահրավերներին, այդ թվում եւ գլոբալ:

ԵԱՏՄ-ում աշխատում է հատուկ խումբ, որը երկրների հետ համատեղ զբաղվում է մի շարք փոփոխությունների առաջարկներով: Կարծում եմ` հաջորդ տարի կներկայացնենք առավել փոփոխված համաձայնագրի տաբերակը: Օրինակի համար կարող եմ նշել թվային տնտեսությունը, այն համաձայնագրում ներառված չէ, բայց այն կարեւոր գլոբալ թրենդ է, որը փոխում է մեր կյանքը:

-ԵԱՏՄ-ն կարիք ունի՞ հավելյալ լիազորությունների.

-Այո, ու ինչքան շուտ համալրվի լիազորությունների շրջանակը, այդքան էֆեկտիվ կլինի հետագա աշխատանքը: Ակնհայտ է, որ պետք է ընդլայնել ԵԱՏՀ կոլեգիայի կազմը, որը ենթադրում է նաեւ պատասխանատվության բարձրացում: Բացի այդ, էլի հարցեր կան. Երբ մենք ամեն ամիս հավաքում ենք մեր վարչապետներին, նրանք պետք է ոչ թե տեխնիկական, այլ ստրատեգիական հարցեր քննարկեն: Լիազորությունների շրջանակի ավելացման եւս մեկ խնդիր կա, այն է`մեր միության չափազանց բյուրոկրատական լինելը: Երբեմն հասարակ հարցերի լուծման համար մենք 6 ամիս ենք ծախսում, քանի որ պետք է անցնենք չափազանց բարդ համաձայնության գործընթացներ: Հարկավոր է նաեւ հավելյալ ֆինանսական լծակների ձեռք բերում, որոնք շարժունակության մեջ կդնեին համագործակցությունը:

-Գուցե ես սխալվեմ, բայց ինձ թվում է, որ միության 5 երկրների` Բելառուսի, Հայաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի ու Ռուսաստանի քաղաքացիները չեն զգում, որ ապրում են մեկ ընդհանուր միության մեջ: Իսկ ի՞նչ է պետք անել, որպեսզի նրանք իրենց ԵԱՏՄ-ի անդամների նման զգան.

-Ես այլ կերպ կձեւակերպեի, այդ երկրների քաղաքացիները զգում են, որ ընդհանուր միության մեջ են ապրում, բայց նրանց հիասթափեցնում է, որ դեռեւս այնտեղ շատ խոչընդոտներ կան: Իմ կարծիքով, մեզ միավորում է ընդհանուր անցյալը, մշակութային մտածողությունը, շատ հարցերի ու խնդիրների մենք նույն կերպով ենք նայում, ունենք նույն արժեհամակարգը, մեզ միավորում է ռուսերեն լեզուն: Այսինքն` մեկ միության մեջ զգալու գործոնները շատ են, բայց երբ կան խնդիրներ, դրանք հիասթափեցնում են: Շատ կարեւոր քայլ եղավ 5 երկրների աշխատանքային միգրացիայի խնդրի լուծումը: Այժմ կարելի է անցնել աշխատանքի առանց դրա համար թույլտվություն ստանալու գործընթացների: Իհարկե, շատ կան գործոններ` զգալու համար միության շրջանակը, ներառյալ վարորդական իրավունքի, կենսաթոշակային եւ այլ խնդիները, մենք աշխատում ենք այս ուղղությամբ: Կարծում եմ` հաջորդ տարի կընդունենք որոշումներ, որոնք 5 երկրների քաղաքացիների կյանքի վրա դրական ազդեցություն կունենան:

-Իսկ թվային օրակարգի իրագործումը, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս կփոխի միության երկրների կյանքը.

-Թվային տեխնոլոգիաների ներդրման էֆեկտիվության գնահատման տարբեր մեթոդներ կան: Գոյություն ունեն փորձագետների հաշվարկներ, որոնք ցույց են տալիս, որ բեռնափոխադրումների ու շրջանառության թվայնացումը երկաթուղաին տրանսպորտով, արտադրական ծավալների 40 տոկոս արդյունավետության բարձրացում է ապահովում: Քչանում են նաեւ փոխադրումների ժամկետները: Ինձ համար ակնհայտ է, որ եթե մենք չընդունենք թվային օրակարգը, այն նոր խոչընդոտների պատճառ կհանդիսանա մեր ընդհանուր շուկայում:

Ամբողջական հարցազրույցը` Belta-ի կայքում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում