Ստամբուլում դեկտեմբերի 22-ի սպանել են 36-ամյա Դավիթ Ալխանիշվիլիին՝ քրեական շրջանակներում հայտնի Դատո Պանկիսկիին։ Այս մասին հայտնում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքը՝ հղում անելով քրեական հեղինակության հարազատներին։
Հարազատների խոսքով՝ արդեն սկսվել են նրա դին հայրենիք տեղափոխելու ընթացակարգերը։
Նրանց խոսքով՝ ուրբաթ երեկոյան Ալխանիշվիլին գտնվել է Ստամբուլի ռեստորաններից մեկում։ Ընթրիքի ժամանակ նրան զանգահարել են և խնդրել դուրս գալ փողոց։ Հենց նա կատարել է ասվածը, նրա ուղղությամբ մի քանի կրակոց է արձակվել։ Դեպքի վայր ժամանած բժիշկները չեն կարողացել փրկել տուժածի կյանքը։
Նշվում է, որ սպանությունը կարող է հանդիսանալ արյան վրեժ, քանի որ Դատո Պանկիսկին պատկանել է Տարիել Օնիանիի կլանին, որը թշնամի է Զախարի Քալաշովի (Շաքրո Մոլոդոյ) կլանի հետ։
2011 թվականին Օնիանիի կլանի անդամները մահափորձ էին կատարել Քալաշովի զարմիկի՝ Դավիթ Օզմանովի դեմ, ով քրեական շրջանակներում հայտնի է որպես Դատո Կրասնոդարսկի։