Թուրքիան պատրաստվում է 2018 թվականին 110 հազար նոր պետծառայող վարձել։ Խոսքը, մասնավորապես, 36 հազար բուժաշխատողի և 20 հազար ուսուցչի մասին է։ Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, փոխանցում է Reuters գործակալությունը։
Այս տարի Թուրքիայում ավելի քան 2700 պետծառայող և զինվորական է հեռացվել՝ 2016 թվականի ամռանն իրականացված պետական հեղաշրջման փորձի նախապատրաստմանը մասնակցություն ունենալու կասկածանքով։
Միայն այսօր՝ պաշտոնանկության հերթական ալիքով պաշտոններից զրկվել են 637 զինծառայողներ, ժանդարմերիայի 360 աշխատակիցներ, 150 պրոֆեսորներ։