Friday, 19 04 2024
«4 գյուղերով» Փաշինյանը Ալիևին քարշ է տալիս սահմանազատման գործնթացի մեջ
ՀՀ համար Լավրովը՝ «բլիթ», Զախարովան՝ «մտրակ»
18:10
Ալիևն ու Պուտինը կհանդիպեն ապրիլի 22-ին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
ԵՄ-ը կարող է Ուկրաինային Patriot համակարգեր տրամադրել
Ռուս խաղաղապահների «սուրբ տեղի» դատարկությունը
Սահմանազատման հանձնաժողովները մի շարք կարևոր հարցերում պայմանավորվածության են եկել
«ՌԴ-ն նոր բանակցությունների դեպքում չի դադարեցնի ռազմական գործողությունները». Լավրով
208 մլն դրամի անարդյունավետ ծախս. ՊՎԾ-ն խախտումներ է հայտնաբերել դպրոցաշինության ոլորտում
Իրանն ու Իսրայելը կդադարեն ուղիղ հարվածներ հասցնել. CNN
17:46
Ուկրաինան հայտնել է, որ Դնեպրոպետրովսկի մարզի գնդակոծության հետևանքով կա 8 զոհ
Առաջին անգամ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման. Վարչապետի աշխատակազմ
Հայաստանն ու Ադրբեջանը նախնական համաձայնեցրել են սահմանագծի առանձին հատվածները
Հուշանվեր-թղթադրամների իրացման նոր դեպքեր
17:30
G7-ի երկրները կքննարկեն Իրանին Իսրայելի ենթադրյալ հարվածի շուրջ ստեղծված իրադրությունը
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը

Հրամայված է «չճանաչել» «Ռոբսոնին»

Վարչապետ Կարեն Կարապետյանի նախաձեռնած «Ներդրողների ակումբի» անդամ և Հայաստանի դիվանագիտական անձնագիր ունեցող Ռոբսոն մականունով Ռուբեն Թաթուլյանի վերաբերյալ ԱՄՆ ֆինանսների նախարարության սկանդալային հրապարակումից երկու օր անց Հայաստանի իշխանությունները շարունակում են լռել։ Կարեն Կարապետյանի և ԱԳՆ մամուլի պատասխանատուները համառորեն շրջանցում են լրատվամիջոցների հարցերը` ջայլամի մարտավարությամբ փորձելով խույս տալ խնդրից, որը, սակայն հետևողականորեն մոտենալու է Հայաստանին, ընդ որում` ավելի արագ, եթե փորձենք չնկատելու տալ իրեն:

Միակ պաշտոնյան, ով երեկ անդրադարձել է` հետսովետական տարածքի տաս օրենքով գողերի թվում, ամերիկյան «սև ցուցակում» հայտկված Ռոբսոնին, ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է, ով սակայն պնդել է, թե նրան չի ճանաչում: «Բացարձակապես: Ոչ միայն չեմ ճանաչում, այլ նաև ընդհանրապես որևէ առիթ չեմ ունեցել ոչ լսելու նրա անունը, ոչ էլ շփվելու: Ես չճանաչած մարդկանց մասին չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ, մինչև չճանաչեմ, ես անձամբ չստուգեմ նրա ով լինելը, չեմ կարող որևէ մեկնաբանություն տալ»,-ասել է ՀՀԿ խմբակցության ղեկավարը:

Մեկ այլ առիթով Հայաստանի իշխանության ներկայացուցիչները, Հանրապետականի գործիչները հերթ կկանգնեին, որպեսզի գովերգեն, դիֆերամբներ ձոնեն մեկի հասցեին, ով լուսանկարներ ունի Սերժ Սարգսյանի հետ կամ Կարեն Կարապետյանի մերձավոր շրջապատից է: Հիմա Հայաստանի իշխանության ներկայացուցիչները կամ «ցրում» են հարցը, կամ էլ` հետևողականորեն չեն «ճանաչում» Ռոբսոնին, անգամ հանդգնում են «ստուգել» նրա ով լինելը: Մարդկայնորեն, իհարկե, կարելի է հասկանալ բոլոր այս պաշտոնյաներին, որովհետև ոչ ոք չի ուզում Ռոբսոնի հետքերով հայտնվել ամերիկյան «սև ցուցակում»:

Մյուս կողմից` թերևս բարձր մակարդակով հրահանգված է «չհիշել» Ռոբսոնին, մանավանդ, որ Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունից հետո Հայաստանն արդեն հայտնվել է ԱՄՆ, այս դեպքում, պայմանական, քաղաքական «սև ցուցակում», ինչի հետևանքով կարող է զրկվել Վաշինգտոնի ֆինանսական աջակցությունից:

Սակայն Ռոբսոնի հետ կապված հարցերն օրակարգում են և դրանք որևէ տեղ անհետանալ չեն կարող: Արդյո՞ք Հայաստանը կարող է միջազգային հեղինակություն ունենալ այն պարագայում, երբ երկրի վարչապետ Կարեն Կարապետյանի շրջապատում կա հանցաշխարհի նման ներկայացուցիչ, ում հետ մեր կառավարության ղեկավարը կապված է ոչ միայն անձնական մտերմությամբ, այլ նաև` գործնական հարաբերություններով: Առհասարակ` ի՞նչ է Կարապետյանի նախաձեռնած Ներդրողների ակումբը` Հայաստանի տնտեսության զարգացման գործի՞ք, թե՞ քրեական-կոռուպցիոն մեխանիզմ, որի միջոցով Հայաստանում պետք է սպիտակեցվեն Պուտինի իշխանության հետ կապված հանցաշխարհի կեղտոտ փողերը:

Կամ ինչո՞ւ, ո՞ր արժանիքի համար է Սոչին «նայող» Ռոբսոնն արժանացել Հայաստանի աջակցությանը` դիվանագիտական անձնագրի միջոցով: Արդյո՞ք Սերժ Սարգսյանի իշխանությունը քրեականացված է այնքան անհուսալի, որ Ռոբսոնները Հայաստանում իրենց զգում են` ինչպես «ձուկը ջրում»: Չե՞ն պատրաստվում Հայաստանի պատկան մարմինները Ռոբսոնին գոնե հիմա զրկել «արտոնյալ» կարգավիճակից` Հայաստանի դեմքը փրկելու նպատակով:

Մյուս կողմից` Ռոբսոնի խնդիրը շատ ավելի խորքային է, որովհետև նա և նրա նմաններն են` իրենց կրիմինալ, կոռուպցիոն դեմքով, խորհրդանշում ռուսական ազդեցությունը Հայաստանում: Հրաժարվել Ռոբսոնից` նշանակում է հրաժարվել հայ-ռուսական վասալային հարաբերություններից, ինչի խիզախությունն ու կամքը Հայաստանի այսօրվա իշխանությունները չունեն:

Սրանք հարցեր են, որոնց պատասխանները ակնկալվում են Երևանից: Եթե անգամ Հայաստանի իշխանությունը շարունակի լռել, պատասխանների հետևից հաստատ գալու են` գուցե պատժամիջոցների սպառնալիքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում