Friday, 19 04 2024
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ

20 հազար դրամի պատճառով ապրիլյան պատերազմի 3-րդ օրը Երևանում ծանր վնասվածքներով դանակահարություն է տեղի ունեցել

Վերաքննիչ քրեական դատարանի վարույթում է Տրդատ Կ.-ի գործով բերված վերաքննիչ բողոքի քննությունը:

Գործը քննվել է Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Խաչատրյանի նախագահությամբ:

23-ամյա Տրդատին մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Ըստ դատական ակտի՝ 2016 թվականի ապրիլի 4-ի կեսգիշերին Երևանի Շինարարների փողոցում Տրդատը գումարային հարցի շուրջ վիճաբանել է իր 25-ամյա հարևան Գարեգին Բ.-ի հետ: Վիճաբանության ժամանակ Գարեգինը ձեռքով հարվածել է Տրդատի դեմքին, ինչից հետո, ըստ դատական ակտի, Տրդատը սուր կտրող-ծակող գործիքով մեկ անգամ հարվածել է Գարեգինի որովայնին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս՝ կրծքավանդակի աջ կեսի առաջնային մակերեսի կտրած-ծակած, կրծքավանդակի ու որովայնի խոռոչներ թափանցող վերքի ձևով, որն ուղեկցվել է ստոծանու և լյարդի վնասումով:

Առաջադրված մեղադրանքում Տրդատ Կ.-ն իրեն մեղավոր չի ճանաչել: Նա հայտնել է, թե Գարեգինին ճանաչում է վաղուց՝ նույն բակից են, նրա հետ ջերմ հարաբերությունների մեջ է եղել:

Դեպքից շուրջ 15 օր առաջ Գարեգինը պարտքով իրենից 20 հազար դրամ է վերցրել ու տարբեր պատճառաբանություններով չի վերադարձրել:

Դեպքի օրը՝ 2016 թվականի ապրիլի 4-ին, գումարը հետ ստանալու հարցով ինքը 5-6 անգամ զանգել է Գարեգինին, վերջինս տարբեր պատճառաբանություններով հետաձգել է խոսակցությունը:

Ժամը 23-ի սահմաններում վերջին անգամ է զանգել Գարեգինին: Նա գոռալով, կոպիտ ու ագրեսիվ տոնով է խոսել իր հետ, ասել է. «Արա՛, գժվե՞լ ես, էս ինչքան ես զանգում»: Նա ճշտել է, որ ինքը գտնվում է Շինարարների փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ, ասել է՝ գալիս եմ քեզ տեսնեմ:

Այդ ժամանակ իր հետ էր իր ընկեր Արտաշեսը: Բայց Գարեգինի կոպիտ ու ագրեսիվ խոսակցությունից հետո, քաջատեղյակ լինելով, որ Գարեգինն ու նրա ընկերները զբաղվում են քիքբոքսինգով, իր ապահովության համար կանչել է նաև իր ընկեր Սուրենին:

Պայմանավորված վայրում իր մեքենայի մեջ սպասել են Գարեգինին: Ինքը նստած է եղել վարորդի նստատեղին, Արտաշեսը՝ իր կողքին, իսկ Սուրենը՝ հետևի նստատեղին:

Քիչ անց եկել է Գարեգինը, բացել է իր կողմի դուռը, բռնել է իր շորերից, դուրս է հանել մեքենայից: Ընթացքում նա բղավել է. «Գժվե՞լ ես, արա՛, էս ի՞նչ ձև ես քեզ պահում, ո՞նց ես իմ հետ խոսում»:

Ինքը Գարեգինից ալկոհոլի հոտ է զգացել: Գարեգինը ձեռքով մեկ անգամ հարվածել է իր դեմքին: Քանի որ հարվածն իր համար անսպասելի էր, ինքը գլխով հարվածել է մեքենային: Դիմադրել է, փորձել է ազատվել Գարեգինի ձեռքից, հրել է նրան, պահանջել է, որ իրեն չխփի ու հեռու մնա:

Գարեգինը շարունակել է իր շորերից բռնած՝ իրեն հարվածներ հասցնել: Մոտ տասը վայրկյան է տևել քաշքշուկը, ինքը կարողացել է ազատվել Գարեգինի ձեռքից ու փախել է: Մինչ այդ նկատել էր, որ Գարեգինի հետ մի քանի հոգի կա: Փախչելու ընթացքում կարծել է՝ նրանք հետապնդում են իրեն: Բայց երբ շրջվել է, տեսել է՝ իր ընկեր Արտաշեսն է հետևից վազում: Ինքն ու Արտաշեսը որոշ ժամանակ սպասել, հետո գնացել են իր մեքենայի մոտ: Այնտեղ արդեն ոչ ոք չկար:

Ինքը զանգել է Սուրենին, պարզել է, որ նա էլ էր փախել ու արդեն տանն է:

Հաջորդ օրը բակի տղաներից իմացել է, որ Գարեգինը վնասվածք է ստացել, գտնվում է հիվանդանոցում: Մյուս օրն իմացել է, որ նա դանակահարվել է, և՝ որ իրեն են կասկածում: Ներկայացել է ոստիկանություն:

Դեպքի ժամանակ իր ու ընկերների մոտ սուր կտրող-ծակող գործիք չի եղել: Ինքը Գարեգինին չի հարվածել: Երբ ինքը կալանքի տակ էր, Գարեգինը 20 հազար դրամը վերադարձրել է իր եղբորը:

Վկա Սարգիս Կ.-ն հայտնել է, որ 2016 թվականի ապրիլի 3-ին, ժամը 22-ի սահմաններում ինքն ընկերների՝ Գարեգինի, Կարենի ու Անիի հետ գտնվել է «Աֆրոդիտե» կարաոկե ակումբում: Մոտ մեկ ժամից այնտեղ են հրավիրել նաև Անիի քրոջը, բայց վերջինս չի ցանկացել գալ ակումբ: Իրենք դուրս են եկել ակումբից՝ այլ տեղ գնալու: Պատահական մեքենայով գնացել են Գարեգինի տուն: Գարեգինին անընդհատ զանգում էին տանից: Նրան զանգել է նաև Տրդատ Կ.-ն, ում հետ Գարեգինը գումարային խնդիր ուներ: Գարեգինը պայմանավորվել է հանդիպել Տրդատի հետ:

Տրդատը մեքենայով սպասում էր Շինարարների փողոցի «Կրպակ» սուպերմարկետի մոտ: Գարեգինը մոտեցել է նրա մեքենային: Քիչ անց ինքն էլ է գնացել Գարեգինի հետևից, տեսել է, որ նա խոսում է Տրդատի հետ, հետո նրանք սկսել են վիճել: Ինքը գնացել է նրանց կողմը, այդ ժամանակ Տրդատի մեքենայից մի տղա է իջել, մոտեցել է իրեն, բռունցքով խփել է իր դեմքին ու փախել է: Ինքը հետապնդել է նրան, բայց չի բռնել: Մի փոքր հեռացել էր, երբ լսել է Գարեգինի գոռոցը, նա ասել է՝ խփեց, խփեց… Հետ է գնացել, տեսել է, որ Գարեգինը բռնել է արյունոտ որովայնը: Նա ասել է, թե Տրդատն է խփել: Գարեգինին տեղափոխել են հիվանդանոց:

Այս վկան դատաքննության ընթացքում արտերկրից դատարանին դիմում է հղել՝ խնդրելով նախաքննական ցուցմունքը հիմք չընդունել: Սարգիսը նշել է՝ երբ տեսել է, որ Գարեգինը դանակահարվել է, «ենթագիտակցորեն պատկերացրել է», թե Տրդատը խփած կլինի: Բայց իրականում ինքը ոչ մեկի ձեռքին դանակ չի տեսել, չի լսել, որ Գարեգինը գոռա, թե Տրդատը խփել է դանակով: Նման բան չի եղել:

Դատարանը վկայի դիմումը ապացույց չի համարել: Եզրակացրել է, որ վկան փորձել է իր պաշտպանության տակ առնել Տրդատին: Նախաքննական երեք ցուցմունքներում վկան հայտնել էր Գարեգինի դանակահարվելու, նրա կողմից Տրդատին՝ որպես դանակահարողի, մատնացույց անելու մասին:

Տուժող Գարեգինը հայտնել է, թե դեպքի օրը Տրդատը իր հետ հեռախոսով խոսել ու պարտքը վերադարձնել է պահանջել բարձր տոնով: Նրա տոնը իրեն դուր չի եկել: Ճշտել է նրա գտնվելու վայրը, ասել է, որ սպասի իրեն: Բարկացած նստել է տաքսի, անմիջապես գնացել է հանդիպման: Իր հետ են եղել իր ընկերներ Սարգիսն ու Կարենը և երկու աղջիկները: Շինարարների փողոցում ինքը տեսել է Տրդատի մեքենան, իջել է տաքսուց, անցել է ճանապարհը, մոտեցել է Տրդատի մեքենային, բացել է վարորդի դուռը, բռնել է Տրդատի շորերից, քաշելով՝ նրան դուրս է հանել մեքենայից: Մեքենայի դռան մոտ մեկ անգամ ձեռքով հարվածել է նրա դեմքին: Տրդատը կորցրել է հավասարակշռությունը, բայց չի ընկել: Ինքը բարկացած գոռացել է նրա վրա, իսկ նա վախեցած ասել է. «Ի՞նչ ես անում, թող, հեռու գնա ինձանից, խի՞ ես տենց ջղայնացած…»:

Իրենք քաշքշել են միմյանց, ու Տրդատը փախել է: Հետո ինքը տեսել է դեպի իրեն եկող մի անծանոթ երիտասարդի: Ինքը ընդառաջ է գնացել նրան, նա ևս փախել է: Ինքը ցանկացել է ծխել ու նկատել է, որ որովայնի շրջանը թրջվել է, արյուն է գալիս: Գնացել է դեպի տաքսին, խնդրել է, որ իրեն տեղափոխեն հիվանդանոց…

Դատարանը հաստատված է գնահատել Տրդատ Կ.-ին առաջադրված մեղադրանքը:

Տրդատը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով և դատապարտվել է 3 տարի ազատազրկման: Այս պատժին հաշվակցվել է կալանքի 2 ամիս 22 օրը, վերջնական պատիժ է նշանակվել 2 տարի 9 ամիս 8 օր ազատազրկումը: Պատժի սկիզբը կհաշվվի Տրդատին փաստացի կալանքի տակ առնելու պահից, եթե այս դատավճիռն ուժի մեջ մտնի: Մինչ այդ՝ դատավճիռը բողոքարկվել է Տրդատի շահերի պաշտպանների կողմից, ովքեր պահանջել են բեկանել մեղադրական դատավճիռը, իրենց պաշտպանյալի նկատմամբ կայացնել արդարացման դատավճիռ՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում