Ավտոպիլոտային համակարգը, որն ամերիկյան Apple կորպորացիան մտադիր է հարմարեցնել ֆիրմային էլեկտրամեքենաներին, կարող է վարել սովորել տերերից։ Այս մասին հայտնի է դառնում ընկերության նոր արտոնագրից, որը հայտնաբերել են CultofMac-ի լրագրողները ԱՄՆ Արտոնագրերի և ապրանքանիշերի գերատեսչության տվյալների բազայում։
Վթարից խուսափելիս ավտոպիլոտը չի հիմնվի միայն արտաքին ցուցիչների համակարգի վրա՝ դիմելով մարդկանց փորձին։ Վարքի մի քանի «ձայնագրված» նմուշներից մեկն ընտրելու հնարավորությունը թույլ կտա արհեստական ինտելեկտին ավելի գրագետ դրսևորվել ճանապարհին, արդյունավետորեն հաղթահարել ոչ ստանդարտ իրավիճակները։
Ոչ պակաս կարևոր է հանդիսանում Apple-ի մտադրությունը՝ ստեղծելու միասնական ցանց, որը կկուտակի մի քանի վարորդների փորձը։ Այդպիսով՝ ընկերության էլեկտրամեքենաները կկարողանան մշտապես կատարելագործվել,նվազագույն հասցնել ճանապարհա-տրանսպորտային պատահարների ի հայտ գալը։