Friday, 19 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Այց, որ կարող է պատմական դառնալ

Սերժ Սարգսյանը երկուշաբթի երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Վրաստան: Այցի շրջանակներում Հանրապետության Նախագահը հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիի, վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի, խորհրդարանի նախագահ Իրակլի Կոբախիձեի, ինչպես նաև Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ:

Սարգսյանը կայցելի նաև «Հովհաննես Թումանյանի տուն» գիտամշակութային կենտրոն և Սուրբ Գևորգ եկեղեցի, որտեղ հանդիպում կունենա հայկական համայնքի ներկայացուցիչների հետ:

Մինչ Սարգսյանի այցին անդրադառնալը` հիշեցնենք, որ դեկտեմբերի 1-ին նշանակված էր Վրաստանի վարչապետ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի այցը Երևան, սակայն այն չեղարկվեց բառացիորեն այցից ժամեր առաջ` հենց այն պատճառաբանությամբ, որ դեկտեմբերի 25-ին նախատեսված էր Սերժ Սարգսյանի այցը Թբիլիսի: Իհարկե, այդ այցի չեղարկումից հայ-վրացական հարաբերությունները չտուժեցին, սակայն քաղաքական դիսկոմֆորտի մեջ հայտնվեց Կարեն Կարապետյանը, որին վրացական կողմն, ըստ էության, նրբանկատությամբ հասկացրեց, որ ավելի մեծ կարևորություն է տալիս ոչ թե նրա հրավերին, այլ` հենց Սերժ Սարգսյանի այցին:

Երկուշաբթի մեկնարկելիք այցը կարող է պատմական դառնալ` այն առումով, որ հայ-վրացական բարձր մակարդակի առաջին շփումն է Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո: Այս հանգամանքը նոր որակ, բովանդակություն է հաղորդում հայ-վրացական հարաբերություններին` դրանց հաղորդելով իրապես ռազմավարական բնույթ` քաղաքակրթական շեշտված բաղադիրչով:

Հայաստանն ու Վրաստանն, անշուշտ, եվրաինտեգրման տարբեր մակարդակներ ունեն, սակայն այդ հարթության վրա տարածաշրջանում բացառիկ դաշնակիցներ են: Վրաստանի հարևան երկրներից որևէ մեկը ԵՄ-ի հետ չունի այնքան խորը հարաբերություն, որքան` ԵՏՄ անդամ Հայաստանը: Մյուս կողմից` հարևան Վրաստանը Հայաստանի համար անփոխարինելի հարթակ է` արևմտյան կառույցների, հատկապես` Եվրամիության և ՆԱՏՕ-ի հետ արդյունավետ համագործակցություն ծավալելու համար:

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո տարածաշրջանում ձևավորվել է նոր ստատուս-քվո, որն ավելի է մերձեցում Երևանի և Թբիլիսիի հարաբերությունները և, անշուշտ, այս համատեքստում Սերժ Սարգսյանի այցը դրական սպասումներ է առաջացնում` հատկապես, որ Հայաստանի նախագահի այցին նախորդել է Վրաստանի վարչապետի համարձակ քայլը, որն, ըստ էության, նպաստում է Հայաստանի տնտեսական շրջափակման ճեղքմանը: Օրերս Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե հայկական ապրանքները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են փոխադրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներով: Վրաստանի քաղաքական ղեկավարությունն, անշուշտ, գիտակցել է, որ իր այս քայլը, մեղմ ասած, պոպուլյար չէ, որովհետև դրան հետևելու են ընդդիմության քննադատությունը և Անկարայի ու Բաքվի հիստերիան: Սակայն Վրաստանի կառավարությունը գնացել է այս քայլին` ինքնատիպ կերպով արձագանքելով Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը: Հենց այս բարենպաստ ֆոնն էլ ուղեկցելու է Սերժ Սարգսյանի պաշտոնական այցին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում