Tuesday, 16 04 2024
Վարդան Այվազյանը անցնում է ապօրինի գույքի բռնագանձման գործով
Ռուսաստանի «ուղղահայացը» եւ Արեւմուտքի «զուգահեռականը». ռուսական զորախումբը հեռանու՞մ է ԼՂ-ից
Սահմանազատումը, 4 գյուղերը ռուս-ադրբեջանական հիբրիդային կոնցեպտներ են, Բաքվին խաղաղություն պետք չէ
Վրաստանը փորձում է բարձրացնել իր գինը. ի՞նչ ռիսկեր կան Հայաստանի համար «թանկացումների» այս փուլում
Բաքվի հանցանքները՝ ՄԱԿ-ի դատարանում. ինչ արդյունքներ ակնկալել
21:10
Իրանն իր հարևանների անվտանգությունը համարում է իր անվտանգությունը․ դեսպան Սոբհանի
Երեւան-Էր Ռիյադ. կլինի՞ բարձր մակարդակի պայմանավորվածություն
21:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
20:50
Պենտագոնի ղեկավարն առաջին հեռախոսազրույցն է ունեցել Չինաստանի պաշտպանության նոր նախարարի հետ
20:40
Լիտվայում մեկնարկում է ավելի քան 20 հազար զինվորականների մասնակցությամբ զորավարժությունների շարքը
20:30
ԵՄ խորհուրդը ապրիլի 22-ին կքննարկի Ուկրաինային զենքի մատակարարումը
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարին
Պետությունից թաքցված շուրջ 50 մլն դրամի հարկն ամբողջությամբ վճարվել է
Անահիտ Ավանեսյանն անդրադարձել է նախարարությունում իրականացված խուզարկությանը
19:50
Կոպենհագենում 17-րդ դարի Ֆոնդային բորսայի շենքում հրդեհ է բռնկվել
19:40
Ֆիլիպիններում իրավապահներն ավելի քան երկու տոննա մետամֆետամին տեսակի թմրանյութ են առգրավել
Ադրբեջանը խախտում է հայ գերիների կեցության միջազգայնորեն սահմանված նորմերը. համահայկական միության հայտարարութունը
19:20
Ճապոնիան հայտարարել է ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունն ամրապնդելու մտադրության մասին
Արայիկ Հարությունյանը ներկայացրել է հաղորդակցության նոր ճարտարապետության հիմքում դրված առաջնահերթություններն ու ոլորտում նախատեսվող ծրագրերը
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:50
Բայդենն ու կինը 620.000 դոլար են աշխատել
18:50
Կուբան կոչ է արել ԱՄՆ-ին՝ թուլացնել պատժամիջոցները
Մեկ տարում միայն մեկ ընկերությունից Ծառուկյանն ունեցել է ավելի քան 1 միլիարդի ապօրինի շահաբաժին
ՀԱՄԱՍ-ը մերժել է Իսրայելի հետ գործարքի կետերը
ԵՄ դիտորդական առաքելության ղեկավարը Կաթողիկոսին տեղեկություններ է փոխանցել սահմանային վիճակի մասին
18:20
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը մտադիր է այս շաբաթ քննարկել Կիևին օգնելու առանձին օրինագիծ
18:10
Թաիլանդում Նոր տարվա արձակուրդի օրերին ավելի քան 200 մարդ է զոհվել ճանապարհատրանսպորտային պատահարներից
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
40+10 հազար դրամ աջակցության միջոցառման շահառուների շրջանակն ընդլայնվել է
Իրանի բաց ազդակը Հայաստանում

Հայաստանը՝ թրաֆիկինգի ծագման երկիր․ աշխատանքային թրաֆիկինգի ուղղությունը Ռուսաստանն է, սեռականը՝ Թուրքիան

2017թ.-ին մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հատկանիշներով Հայաստանում հարուցվել է 9 քրեական գործ, որոնցից 3-ը վերաբերում են սեռական շահագործմանը, իսկ 6-ը՝ աշխատանքային։ Սեռական շահագործման դեպքերից մեկը ներքին շահագործման է, իսկ մյուս երկու դեպքով շահագործումը տեղի է ունեցել արտերկրում, մեկը՝ Արաբական Միացյալ Էմիրություններում, մյուսը՝ Թուրքիայում, աշխատանքային շահագործման 6 դեպքերից 2-ը արտագնա շահագործման են (մեկը՝ Ռուսաստանում, մյուսը՝ Վրաստանում), իսկ 4-ը՝ ներքին շահագործման։

Նշված քրեական գործերով տուժող են ճանաչվել 13 անձ, որոնցից 7-ը կին են, իսկ 6-ը՝ անչափահաս։

Իսկ 2016թ.-ին հարուցված է եղել 10 քրեական գործ, որոնցից 7-ը՝ աշխատանքային շահագործման համար։

Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թրաֆիքինգի դեմ պայքարի բաժնի պետ Վաչե Հովսեփյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ Հայաստանը ավանդաբար համարվել և այսօր էլ համարվում է թրաֆիքինգի ծագման երկիր։

«Այսինքն՝ այն դեպքերը, երբ թրաֆիքինգի զոհերը հավաքագրվում են Հայաստանում և տեղափոխվում են այլ երկիր շահագործման նպատակով, անհամեմատ ավելի շատ են, քան այն դեպքերը, երբ այլ երկրների քաղաքացիներն են հավաքագրվում այլ երկրներում և տեղափոխում Հայաստան։ Մեր քաղաքացիների աշխատանքային շահագործման դեպքում ուղղությունը մեծամասամբ ՌԴ-ն է, իսկ սեռական շահագործման դեպքում՝ Թուրքիան և Արաբական Միացյալ Էմիրությունները»,- նշեց Վաչե Հովսեփյանը։

Վերջինս որպես թրաֆիքինգի զոհ դառնալու պատճառ նշեց սոցիալական ծանր պայմանները, իրավագիտակցության ցածր մակարդակը, կրթական ցենզի բացակայությունը կամ ցածր մակարդակը։

«Չունենալով իրավագիտակցության բավարար մակարդակ՝ նրանք բավականին շուտ գայթակղվում են կարճ ժամանակում մեծ աշխատավարձ ստանալու խոստումներով. չպետք է գաղթակղվել այն առաջարկներով, որոնք խոստանում են բարձր աշխատավարձ, սակայն չեն պահանջում մասնագիտական գիտելիքներ, հատուկ հմտություններ կամ աշխատանքային փորձ։ Հիմնականում այս գայթակղությունն է նպաստում թրաֆիքինգի դեպքերի՝ մանավանդ սեռական շահագործման դեպքերի աճին»,- ասաց Հովսեփյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում