Թուրքիայի իշխանությունները հեռացրել են տարբեր նախարարությունների ու գերատեսչությունների ավելի քան 2700 աշխատողի։ Այս մասին ասվում է կառավարական հրամանում, որը հրապարակվել է այսօր Resmi Gazete պաշտոնաթերթում։
Օրենքի ուժ ունեցող հրամանի համաձայն՝ հեռացվել են մասնավորապես 637 զինծառայող, Ժանդարմերիայի գլխավոր վարչության ավելի քան 400 աշխատող, Կրոնական հարցերով վարչության 341 աշխատող։
Օրենքի ուժ ունեցող հրամանը կառավարական որոշում է, որը Թուրքիայում գործող արտակարգ դրության ռեժիմի պայմաններում նախարարների կաբինետը պարտավոր չէ ուղարկել խորհրդարանի հաստատմանը։ Այն ուժի մեջ է մտնում կառավարության անդաների և նախագահի կողմից ստորագրվելուց անմիջապես հետո։