Ամերիկյան Apple կորպորացիան հայտարարել է թարմացված iPhone X-ի թողարկման մասին, որը կաշխատի 5G ցանցում։
Ընկերության առաջատար մոդելի մնացած բոլոր գործառույթները, ներառյալ կրկնակի տեսախցիկը, դեմքի սքաները և առանց շրջանակի դիսփլեյով դիզայնը, կմնան իրենց տեղերում։ Այս մասին հաղորդում է Patently Apple պորտալը։
Սպասվում է, որ ընկերության աշխատակիցները թեստավորման կանցնեն առաջիկա շաբաթներին։