Thursday, 25 04 2024
Երևան-Երասխի երթևեկությունը այրվող անվադողերով խաթարելու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների

Սերժ Սարգսյանի զգուշացում-սպառնալիքը

Արկածախնդրություն փնտրողները պետք է քաջ գիտակցեն, որ Հայաստանում պետականության հիմքերը խարխլելու փորձերը դատապարտված են ձախողման: Հայաստանում բռնությամբ և զենքով ոչ մի հարց չի լուծվելու: Ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը` Ազգային անվտանգության ծառայությունում Ազգային անվտանգության մարմինների աշխատողի օրվան նվիրված ելույթում նշել է նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս խոսքերը տրիվիալ ճշմարտություն են, սակայն թերևս հնչեցվելու անհրաժեշտություն ունեն, որովհետև ամեն օր տասնյակ մարդիկ ահաբեկչության այս կամ այն դրսևորումը մոտիվացնում, արդարացնում են այն հանգամանքով, որ իբրև թե համարժեք պատասխան է տրվել իշխանության կիրառած ուժին, բռնությանը:

Նման պնդում անող մարդիկ, ըստ ամենայնի, տարրական պատկերացում անգամ չունեն պետության, նրա բովանդակության, սահմանադրական հիմքերի մասին, որովհետև ուժի օրինական կիրառման մենաշնորհը պատկանում է պետությանը, այն ներկայացնող իշխանությանը: Սա սահմանադրական նորմ, աքսիոմ է աշխարհի բոլոր պետություններում` անկախ դրանց դեմոկրատական կամ ավտորիտար լինելուց: Այլ խնդիր է, որ ուժի կիրառումը պետք է համարժեք լինի, և դրա չարաշահումը կանխարգելելու նպատակով գործում են սահմանադրական, օրենսդրական մեխանիզմներ, գործի է դրվում քաղաքական մշակույթը` իր գրված և չգրված օրենքներով: Բացի դրանից` շատ կարևոր է, որ պետությունն ուժի և հարկադրանքի իր ռեսուրսը կիրառելուց զատ կամ առաջին հերթին հանդես գա` որպես քաղաքացու իրավունքների և ազատությունների երաշխավոր:

Պետությունն իր քաղաքացիների աչքում լեգիտիմացվում է, երբ կարողանում է համադրել մարդկանց ազատության և երկրի անվտանգության անհրաժեշտությունները: Ներդաշնակ համադրությունը ժողովրդավարության ցուցիչ է, շեղումները հանգեցնում են ավտորիտարիզմի կամ քաոսի: Այս խնդրին` ԱԱԾ-ում ունեցած այսօրվա ելույթում, անդրադարձել է նաև Սերժ Սարգսյանը. «…Պետք է անդրադառնամ ևս մի կարևոր հարցի: Ոմանք փորձում են ծայրահեղացնել անվտանգության և ազատության հարաբերակցությունը՝ դրանք դարձնելով բացարձակ երկընտրանքի առարկա: Նման հակադրումը կեղծ է և ինձ համար անընդունելի: Անվտանգությունը և ազատությունը ոչ թե հակադիր, այլ փոխկապակցված և փոխգործակցող երևույթներ են: Համոզված եմ՝ անվտանգության երաշխավորումն ազատության հաշվին կամ ազատության երաշխավորումն անվտանգության հաշվին հավասարապես վնասաբեր է: Տարիներ շարունակ մեր բոլոր քայլերն ուղղված են եղել երկրում հանրային անդորրի և համերաշխության ամրապնդմանը: Այդպես ենք, իհարկե, մենք աշխատելու նաև ապագայում»:

Տեսական մակարդակում Սերժ Սարգսյանը կրկին տվել է հստակ բանաձևում: Ամբողջ խնդիրն այն է, որ ազատությունն ունի կոնկրետ բովանդակություն, որի առանցքային բաղադիրչները մարդկանց կյանքի որակի բարձրացումն ու նրանց պոտենցիալի իրացման համար դաշտ ստեղծելն է: Հայաստանում այս կարևոր առաքելությունը պետությունը չի կատարում` իշխանության խոտոր կառուցվածքի, զարգացման պարադիգմին հակոտնյա համակարգային մտածողության, մենթալիտետի հետևանքով: Թերևս սա է պատճառը, որ Հայաստանի իշխանությունը` վստահության ռեսուրսի բացակայությամբ, կոռուպցիոն դեմքով, հաճախ դառնում է այն ակունքը, որտեղից սնվում են ահաբեկչության դրսևորումները, մտադրությունները:

«Կասկածից վեր է, որ Ազգային անվտանգության ծառայությունը և մեր իրավապահ մյուս մարմիններն ունակ են կանխելու կամ չեզոքացնելու նման ցանկացած ոտնձգություն: Կարծում եմ՝ անցյալ տարի հուլիսին ձեր հետևողական գործողություններն ու հավասարակշռված մոտեցումները խոսքերիս լավագույն ապացույցն են: Նրանք, ովքեր ապագայում փորձելու են իրենց անձնական կամ խմբային շահերին հասնել հակաիրավական գործելակերպով, խորհուրդ եմ տալիս զերծ մնալ արկածախնդրությունից: Մեր իրավապահները պատրաստ են օրենքով իրենց վերապահված իրավասության շրջանակներում և համարժեք միջոցներով հակազդել սահմանադրական կարգը վտանգող ցանկացած դրսևորման»,- այսօր ասել է Սերժ Սարգսյանը, սակայն նրա այս խոսքերն ավելի շատ ընկալելու են` որպես սպառնալիք, քանի դեռ ազատության բացակայության ֆոնին անվտանգությունը քաղաքացիների մոտ ասոցացվում է բռնության, հարկադրանքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում