Թեհրանում և դրա արվարձաններում ձմեռային արևադարձի առթիվ երեկույթների ժամանակ բարոյականության ոստիկանության ձերբակալած ավելի քան 200 երիտասարդներին սպասվում է մեծ տուգանք, մտրակի 80 հարված կամ նույնիսկ մահապատիժ կրկնակի խախտման դեպքում: Պատճառ է դարձել միաժամանակ երկու սեռերի ներկայացուցիչների ներկայությունը և ալկոհոլի օգտագործումը, հայտնում է Radio Farda-ն:
Ոստիկանության տեղեկացմամբ՝ ձերբակալվածների մոտ առգրավվել են սպիրտային խմիչքներ և հոգեմետ դեղեր, որոնք արգելված են երկրում: Արգելված է նաև սեռային զատման խախտումը: