ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 23-ին շնորհավորական ուղերձներ է հղել Ճապոնիայի Կայսր Ակիհիտոյին և վարչապետ Շինձո Աբեին երկրի Ազգային տոնի՝ Կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: