Ռուսաստանը Թուրքիային ՀՕՊ պաշտպանության առաջին С-400 համալիրները կմատակարարի 2019 թ. վերջին – 2020 թ. սկզբին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է «Ռոստեխի» գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:
Նա չի ճշգրտել ծավալը՝ նշելով, որ կարևոր է նախ պայմանագիր ստորագրել:
Ավելի վաղ Թուրքիան հայտարարել է, որ շուտով С-400-ների մատակարարման մասին պայմանագիր կստորագրվի: