ԿՀՎ նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը պատմել է նոր հեղափոխական հավելվածի մասին, որը կարող է ցանկացած սմարթֆոն վերածել լիարժեք «լրտեսական գաջետի»: Այս մասին հայտնում է VladTime-ը:
Haven ծրագրի հեղինակը Սնոուդենն է, ով խոսել է դրա տարբերիչ առանձնահատկությունների մասին: Սնոուդենի խոսքով՝ այդ հավելվածի օգտագործումը հնարավորություն կտա հասանելիություն ստանալ ամբողջ տեղեկությանը սմարթֆոնում տեղադրված շատ տվիչների միջոցով՝ տեսախցիկից մինչև GPS տվիչ: Սնոուդենը բացատրել է, որ Haven-ն օգտագործելիս սարքի տերը կոդավորված միջոցով կարող է տեղեկություն ստանալ իր սմարթֆոնից, որը կարող է ձայնագրել շրջակա բոլոր ձայները ներդրված բարձրախոսի միջոցով, պատկերը փոխանցել սարքի տեսախցիկից և ստույգ տեցեկություն ստանալ ընտրված սմարթֆոնի գտնվելու վայրի մասին:
Haven-ի թեստային տարբերակն արդեն հասանելի է Google Play-ից անվճար ներբեռնելու համար: