Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Պարտված իշխանության հետողորմյան

Հիրավի, երևի ամենադժվար բանը պարտվելն է. բոլորը չէ, որ կարողանում են դրա հետ համակերպվել` ԶԼՄ-ների ներկայացուցիչների համար Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների նվիրված ընդունելության ժամանակ ասել է Սերժ Սարգսյանը: Իհարկե, նախագահն այս նախադասությունը հնչեցրել է խորհրդարանական ընտրությունների համատեքստում: Մյուս կողմից` դժվարանում ենք հիշել, թե որ քաղաքական ուժը վերջին ընտրություններից հետո չի համակերպվել պարտության հետ, մանավանդ, որ, կարծես թե, որևէ մեկը հաղթանակի մասին չի էլ մտածել:

Մնում է ենթադրել, որ Սերժ Սարգսյանը խոսել է ավելի լայն համատեքստում, սակայն այս դեպքում էլ հարցեր են առաջանում, որովհետև եթե Հայաստանում ընդդիմությունը գեթ մեկ անգամ իսկապես չհամակերպվեր պարտության մտքի հետ, ապա գոնե տարրական հետևություններ կաներ իր սխալներից` հաջորդ ընտրություններում հաղթելու, հաջողության հասնելու համար: 1995-ից` անցած քսաներկու տարիների ընթացքում, փոխվել են ընդդիմության հիմնական դերակատարները, կարգախոսները, նույնիսկ` օրակարգն ու պահանջները, սակայն չի փոխվել մտածողությունը, փակուղի տանող մարտավարությունը, սխեմատիկ պատկերացումները, որոնք զուրկ են ստեղծագործական պոտենցիալից: Երկու տասնամյակի ընթացքում փոխվել է նույնիսկ ընդդիմության մասին իշխանության պատկերացումը. մի ժամանակ ընդդիմությունը գլխացավանք էր, այսօր այն նույնիսկ անհրաժեշտություն է իշխանության համար, որովհետև ԵՄ հետ համաձայնագիր ստորագրած երկրում ընդդիմության ներկայությունը պարտադիր է` գոնե դեկորատիվ մակարդակում:

Դառնալով Սերժ Սարգսյանի հայտարարությանը` նկատենք, որ այն ավելի շատ ինքնախոստովանական, հոգեբանական բաղադրիչ ունի: Սերժ Սարգսյանի պարտության մասին հայտարարությունը նույնիսկ անվանական հայտարարություն չէ, և տվյալ դեպքում նա խոսում է համակարգի, Հայաստանի` իրար հաջորդած բոլոր նախագահների ու իշխանությունների անունից: Եթե Հայաստանում կա մի սուբյեկտ, որը մշտապես պարտվել է, սակայն չի համակերպվել պարտության հետ` իշխանությունն է: Ընդ որում` խոսքն ոչ միայն ու ոչ այնքան ընտրություններում պարտվելու մասին է: Հայաստանի համակարգը պարտվել է երկրի զարգացման, հեռանկարի, հասարակության վստահությունն ունենալու, Հայաստանի սուբյեկտությունն ու արժանապատվությունը պահպանելու հարցերում: Պարտվել է գրեթե երեք տասնամյակ, սակայն մշտապես ձգտել է վերարտադրության:

Սակայն բոլորը չէ, որ համակերպվում են պարտության հետ, մանավանդ, երբ իշխանությունն ու փողը համարում են բացարձակ արժեք: Ու ամենևին պատահական չէ, որ լուզեր համակարգը ձգտում է վերարտադրության` չհամակերպվելով պարտության հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում