Friday, 29 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Հյուս. պողոտայում անչափահաս քույրը 17-ամյա եղբորը պաշտպանելիս մետաղե ձողով խփել է ոստիկանի գլխին

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ավարտվել է Ռուզաննա Մ.-ի գործի դատական քննությունը:

Իրեն մեղսագրված արարքի կատարման, ինչպես նաև դատական ակտի հրապարակման պահին Ռուզաննան եղել է անչափահաս՝ 17 տարեկան:

Ռուզաննա Մ.-ին մեղադրանք էր առաջադրվել ծառայողական պարտականությունների կատարման հետ կապված՝ ոստիկանության աշխատակցի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 15-ին, ժամը  23-ի սահմաններում Հին Երևանցու փողոցում Ռուզաննայի եղբոր՝ Էդգարի կողմից ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպումը դադարեցնելու, ոստիկանության Կենտրոնականի բաժին ներկայանալու վերաբերյալ ՊՊԾ գնդի ոստիկաններ՝ ավագ սերժանտ Ներսիսյանի, սերժանտ Հակոբյանի, սերժանտ Միրզախանյանի, կրտսեր սերժանտ Լալայանի կողմից ներկայացված օրինական պահանջին չենթարկվելով՝ Էդգարը  հրաժարվել է բաժին ներկայանալուց:

Երբ ոստիկանները հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի կիրառմամբ փորձել են Էդգարին բերման ենթարկել, նրա քույրը՝ անչափահաս Ռուզաննան վտանգավոր բռնություն է գործադրել ոստիկանի՝ սերժանտ Հակոբյանի նկատմամբ՝ ձեռքին եղած մետաղե առարկայով հարվածել է վերջինիս գլխին՝ նրա առողջությանը պատճառելով գլխի փափուկ հյուսվածքների սալջարդի, պատռված վերքի ձևով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով:

Դատարանը հաստատված է գնահատել, որ դեպքի պահին Էդգարն ու նրա անչափահաս քույր Ռուզաննան գտնվել են Հյուսիսային պողոտայի հարևանությամբ՝ Հին Երևանցու փողոցում՝ «Շադոյան» խանութի դիմաց:

Ոստիկանները մոտեցել են Էդգարին ու պահանջել են, որ դադարեցնի ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպումը ու ներկայանա ոստիկանության բաժին:

Երբ Էդգարը հրաժարվել է ներկայանալ բաժին, ոստիկանները փորձել են նրան բերման ենթարկել հատուկ միջոցի՝ ձեռնաշղթայի կիրառմամբ:

Էդգարի փոքր քույր Ռուզաննան ականատես է եղել, որ եղբորը ուզում են ձեռնաշղթա հագցնել, ավտոկայանատեղիի համար նախատեսված երկաթե շարժական արգելափակոցով հետևից հարվածել է սերժանտ Հակոբյանի գլխին:

Դատարանը արձանագրել է, որ Ռուզաննայի դաստիարակությամբ ու խնամքով զբաղվել է մայրը: Ռուզաննան ապրել է մոր, երկու եղբայրների և երկու քույրերի հետ: Ռուզաննայի մայրը դատապարտվել է ու պատիժ է կրել 2011-2013 թվականներին:

Այդ ընթացքում՝ 11-13 տարեկան հասակում, Ռուզաննան բնակվել է «ՍՕՍ մանկական գյուղի» մասնաճյուղերից մեկում:

Ռուզաննային տրված բնութագրում նշվել է, որ նրա հարմարվելը նոր միջավայրին ընթացել է որոշ դժվարություններով: Մոր նկատմամբ կարոտի պատճառով նա երբեմն դրսևորել է կամակորություն:

Դատարանում Ռուզաննան ընդունել է մեղքը, նշել է, որ զղջում է, այլևս նման արարք չի կատարի:

Ոստիկանները նշել են, որ Էդգարը Հյուսիսային պողոտայի հարևանությամբ զբաղվել է ապօրինի ավտոկայանատեղիի կազմակերպմամբ, նա քաղաքացիներից, ովքեր այդ վայրում մեքենա են կայանել,  ապօրինի գումարներ է հավաքել : Իրենք պահանջել են, որ այդ երիտասարդը դադարեցնի անօրինական գործունեությունը և ներկայանա բաժին: Նա կտրականապես հրաժարվել է՝ ասելով՝ ինչքան ուզում եք՝ տարեք, մեկ ա՝ գալու եմ ու կանգնելու եմ էստեղ: Իրենք ցանկացել են ձեռնաշղթա գցել նրա ձեռքը՝ բաժին բերման ենթարկելու համար: Այդ պահին սերժանտ Հակոբյանի գլխին հետևից հարված են հասցրել: Նրա գլխի հետնամասից արյուն է հոսել: Իրենք տեսել են, որ հարվածողը մոտ տասնյոթ տարեկան աղջիկ է, ում ձեռքին եղել է մետաղե առարկա:

Ռուզաննայի եղբայրը կատարվածը ներկայացրել է հետևյալ կերպ՝ ինքը գտնվել է Հյուսիսային պողոտայում գործող խանութներից մեկի մոտ, որտեղ աշխատել է որպես այգեպան ու ավտոկայանատեղիի հսկիչ: Դեպքի պահին իրեն է մոտեցել ոստիկանության մեքենա, դուրս են եկել երեք-չորս ոստիկան: Նրանք պահանջել են դադարեցնել ապօրինի ավտոկայանատեղիի հսկումը, նրանց հետ գնալ ոստիկանության բաժին:

Ինքն ասել է, որ ապօրինի չի աշխատում: Եթե սպասեն, կգնա խանութի տնօրենից կվերցնի իր փաստաթղթերը ու կբերի-կներկայացնի: Ոստիկաններից մեկն ասել է, որ իրենք տաքսի ծառայություն չեն, որ սպասեն:

Նրանք մոտեցել են, սկսել են հայհոյանքներ հնչեցնել իր ու ծնողների հասցեին, քաշքշելով փորձել են տանել դեպի ոստիկանական մեքենան:

Այդ ժամանակ «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտից իրենց է մոտեցել իր քույր Ռուզաննան: Տեսնելով, որ ոստիկանները քաշքշում են իրեն, նա արագ մոտեցել է: Ռուզաննայի մոտենալուց հետո էլ ոստիկանները շարունակել են հայհոյանքներ տալ, ձեռքերով հարվածել են իր մարմնին:

Ինքը պահանջել է, որ քրոջ ներկայությամբ չհայհոյեն: Ոստիկաններից՝ սերժանտ Հակոբյանը չի հավատացել, որ Ռուզաննան աղջիկ է, նրան պատանու է նմանեցրել: Իր ասելուց հետո նա… ձեռքերով շոշափել է քրոջը, որ համոզվի՝ աղջիկ է, թե տղա…

Երբ ոստիկաններն իրեն հարվածներ էին հասցնում, քույրը ավտոկայանատեղիի երկաթե նշանով հետևից հարվածել է Հակոբյանի գլխին: Արյուն է եկել: Դրանից հետո իրեն ու քրոջը բերման են ենթարկել…

Դատարանը հաստատված է գնահատել առաջադրված մեղադրանքը:

Անչափահաս Ռուզաննա Մ.-ն մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 316 հոդվածի 2-րդ մասով, դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել, ու սահմանվել է 3 տարի փորձաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում