Friday, 19 04 2024
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել
Երևանն ու Բաքուն 4 գյուղի հատվածում պայմանավորվել են սահմանազատման հարցում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքականություն է. նույն Ռոբսոնին մի օր էլ կտեսնենք լոսանջելեսյան հայտնի հարսանիքներից մեկում

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է սահմանել քրեական աշխարհի հետ կապված 10 ֆիզիկական անձանց և 2 կազմակերպության նկատմամբ: Այս մասին ասվում է ֆինանսական գերատեսչության կայքի հաղորդագրության մեջ: Ցուցակում նշված են «օրենքով գողեր» նախկին ԽՍՀՄ երկրներից, այդ թվում՝ Ռուսաստանից: Նրանք բոլորը բիզնեսով սերտորեն կապված են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի ամենամոտ շրջապատի հետ: Ցուցակում բազմաթիվ այլ քրեական հեղինակությունների հետ ընդգրկվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանը (Ռոբսոնը), ով Հայաստանի հանրությանը առավել հայտնի է Կարեն Կարապետյանի և ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբից Թ։ Նա այդ ակումբի անդամ է։ Խնդրի շուրջ զրուցել ենք քաղաքագետ Գագիկ Համբարյանի հետ։

– Պրն. Համբարյան, ԱՄՆ ֆինանսների նախարարության Օտարերկրյա ակտիվների վերահսկման գրասենյակը (OFAC) պատժամիջոցներ է սահմանել ռուսաստանցի տասը «օրենքով գողերի» նկատմամբ։ Ցուցակում ներառվել է նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանի անունը, ով հայտնի է «Ռոբսոն» մականունով և Հայաստանի վարչապետի հիմնած «Հայաստանի ներդրողների ակումբի» անդամներից է։ Ի՞նչ խնդիրներ սա կարող է առաջացնել Հայաստանի համար։

Պետք  է նշել, որ սրանով փաստորեն արգելվում է նույն ԱՄՆ քաղաքացիներին գործունեություն ծավալել այդ մարդկանց հետ, ինչպես նաև արգելվում է այդ մարդկանց մուտքը Ամերիկայի Միացյալ Նահանգներ, արգելանք  է դրվում նրանց հաշիվներին ու ունեցվածքին, որ ունեն ԱՄՆ տարածքում։  Եթե նույնիսկ Ռուբեն Թաթուլյանը որևիցե  ունեցվածք ունի ԱՄՆ տարածքում, ապա ես համոզված եմ, որ շատ վաղուց այդ ունեցվածքը իր անունով գրանցված չէ, հաշվեհամարները ևս իր անունով չեն։ Շատ շատերն այդ ցուցակից հայտարարել են, որ մտադրություն էլ չունեն ԱՄՆ մեկնելու։ Ես չեմ կարծում, թե «Ներդրողների ակումբի» վրա որևէ էական կամ ճակատագրական ազդեցություն կունենա։

– Բայց բուն փաստը, որ «Ներդրողների ակումբի» անդամն այդպիսի խնդիրների մեջ է թաթախված, արդյոք մտահոգիչ չէ՞։

ԱՄՆ-ը սուրբ երկիր չէ, իրենք էլ ընտրովի են վերաբերվում «գողական աշխարհի» ներկայացուցիչներին, ուստի չեն կարող էական ու մեծ ազդեցություն ունենալ։ Հոգեբանական շատ մեծ ճնշում չի կարող լինել։ Իհարկե, տհաճ է, լավ կլիներ, որ նման բան չլիներ, բայց էլի եմ կրկնում, որ մեզ համար սա ճակատագրական նշանակություն ունենալ չի կարող։ Նույն ԱՄՆ-ը շատ լավ համագործակցում է այն օրենքով գողերի հետ, որոնք համագործակցում են նույն ամերիկյան պետության հետ։

– Կարծում եք՝ խնդրահարույց չէ՞, որ Հայաստան ներդրում բերող անձը գողական աշխարհի ներկայացուցիչ է, և նույնիսկ այդ գումարների ծագումը գուցե  մաքուր չլինի:

– Մի օրինակ բերեմ։ Նույնիսկ ճապոնական Յակուձան, որը քրեական էլեմենտների միավորում է, ֆինանսական  հումանիտար օգնություն ցույց տվեց Ֆուկուսիմայի աղետի պատճառով տուժած բնակչությանը, և այդ մասին բարձրաձայնեցին նույնիսկ ճապոնական լրատվամիջոցները։ Նույն այս քրեական աշխարհի ներկայացուցիչները շատ մեծ կապեր ունեն բոլոր երկրների իշխանությունների հետ՝ լինի Չինաստան, Ճապոնիա, Եվրոպա, ԱՄՆ։

Եթե Ճապոնիայի նման գերզարգացած երկիրը, որը ոչ մեկի օգնության կարիքը չունի, շատ հանգիստ բարձրաձայնում է, որ աղետից տուժածներին Յուկուձան օգնություն է հասցնում, ես այդ առումով ոչ մի խնդիր չեմ տեսնում։ Եվ երկրորդ՝ նույն Ռոբսոնը ՌԴ քաղաքացի է, Վլադիմիր  Պուտինը բացարձակ չի վարանում իր հետ շփվել։ Հիմա սրանով ԱՄՆ-ը քաղաքականություն  է վարում, փորձում է ճնշումներ գործադրել ՌԴ իշխանությունների վրա։ Կան բացահայտ փաստեր, որ նույն ԱՄՆ-ը համագործակցում է նախկին ԽՍՀՄ-ի օրենքով գողերի հետ, որոնք հիմա ապրում են Լոս Անջելեսում, Նյու Յորքում, Չիկագոյում։ Սա քաղաքականություն է, պետք էր այդպիսի որոշում ընդունել՝ ընդունվել է։ Մի օր էլ այդ որոշումը շատ հանգիստ կարող է չեղարկվել,  և մենք այդ Ռոբսոնին կարող ենք տեսնել լոսանջելեսյան հայտնի հարսանիքներից մեկին մասնակցելիս։ Ես սա ընդամենը քաղաքականություն կհամարեմ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում