Թուրքիայի զինված ուժերը Քրդստանի աշխատավորական կուսակցության դեմ պայքարի շրջանակներում Իրաքի տարածքում ցամաքային գործողություն են սկսել: Այս մասին գրում են ԶԼՄ-ները՝ հղում անելով զինվորական աղբյուրներին:
Հաղորդվում է, որ Իրաքի հյուսիսում ցամաքային գործողությունն անցկացվում է այդ երկրի կառավարության հետ պայմանավորվածության համաձայն:
Գործողությունն անցկացվում է Իրաքի հյուսիսում՝ Ավաշին, Բայսան և Քաքուրք շրջաններում:
Ռազմական գործողության այլ մանրամասներ չեն հաղորդվում: