Տեխասի կասկածամիտ բնակչուհին մի քանի տարի շարունակ իր առողջ որդուն տարել է հիվանդանոցից հիվանդանոց՝ պնդելով, թե որդին տառապում է հազվադեպ ժառանգական հիվանդությամբ և քաղցկեղով: 2009 թվականից մինչև 2013 թվականը տղան ենթարկվել է 323 հետազոտությունների և 13 վիրահատությունների՝ հաղորդում է Dallas News-ը:
Թերթի տվյալներով՝ մի քանի անգամ երեխային կերակրել են հատուկ խողովակով, թթվածնային դիմակ դրել և նստեցրել հաշմանդամի սայլակին: Բացի այդ, մայրը փորձել է երեխային հերթագրել թոքերի պատվաստման համար և ապահովել հոսպիտալի ծառայություններով:
Այժմ կնոջ դեմ մեղադրանք է հարուցվել երեխային վնաս պատճառելու համար, որն ազդել է նրա առողջության վրա:
Այժմ արդեն 8-ամյա տղային ժամանակավորապես հանձնել են հոր խնամակալությանը, որը երկար տարիներ դատական կարգով փորձում էր որդուն տեսակցելու իրավունք ձեռք բերել: Մյուս երեխաներին հանձնել էին խնամակալական մարմիններին և ընդունող ընտանիքներին:
Բժիշկների եզրակացության համաձայն՝ երեխան չի ունեցել հիվանդություններ, որոնք նրան վերագրել է մայրը: Իսկ ահա մայրը, մասնագետների կարծիքով, տառապում է Մյունխհաուզենի համախտանիշով՝ նա մտացածին կերպով երեխային է վերագրել գոյություն չունեցող հիվանդություններ: