Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

«Ռոբսոնը»` ՍՄՆ-ի «սև ցուցակում». Թիրախը Պուտինի շրջապատի «օրենքով գողերն» են

ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ է կիրառել տաս անձի և երկու կազմակերպությունների նկատմամբ, որոնք առնչվում են հանցաշխարհի հետ:

«Սև ցուցակի» «հերոսները» նախկին խորհրդային տարածքի հանցավոր աշխարհի ներկայացուցիչներ են, այսպես կոչված` օրենքով գողերը, որոնց անուններն ասոցացվում են Կրեմլի, Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջապատի բիզնեսների հետ: Ցուցակում հանցավոր աշխարհում ճանաչված դեմքեր են` Զախարի Կալաշովը (Շաքրո Մոլոդոյ), Վասիլի Խրիստոֆորովը (Վոսկրես), Լաշա Շուշանաշվիլին (Լաշա Ռուստավսկի) և այլն: Ուշագրավ է, որ ցուցակում տեղ է գտել նաև հայազգի Ռուբեն Թաթուլյանը` Ռոբսոնը: Ուշագրավ է, որ սահմանափակումները տարածվում են նաև Թաթուլյանին պատկանող կամ նրա կողմից վերահսկվող «Весна» հոթելի վրա, որը գտնվում է Սոչիում և «Новый Век Медиа» ընկերության վրա` գրանցված Մոսկվայում:

Սակայն հայաստանցիներիս Ռոբսոնի կերպարը հետաքրքրում է ոչ այնքան Պուտինի շրջապատի կողմից վերահսկվող կեղտոտ բիզնեսի, որքան` հայաստանյան իրողությունների համատեքստում: Նա վարչապետ Կարեն Կարապետյանի հույսերից մեկն է, նրա ու ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ստեղծած Ներդրողների ակումբի անդամը: Կարճ ասած` Կարեն Կարապետյանը հույս ունի Հայաստանի տնտեսությունը վերականգնել Ռոբսոնի կարգի քրեական հեղինակությունների շնորհիվ: Ռոբսոնի և մյուսների ներդրումները մենք այդպես էլ չտեսանք, սակայն Ռուբեն Թաթուլյանի վարքագծի պատճառով Հայաստանն որերորդ անգամ հեղինակազրկվում է, անուղղակիորեն հարված է հասցվում մեր երկրի միջազգային վարկին: Ռոբսոնն առաջին անգամ միջազգային սկանդալի կիզակետում հայտնվեց գարնանը, երբ Չեխիայում ձերբակալվեց կրիմինալ գործունեություն ծավալելու մեղադրանքով: Ռոբսոնին այն ժամանակ, ըստ ամենայնի, փրկեց Հայաստանի տված դիվանագիտական անձնագիրը, որը փաստորեն պաշտպանական վահան դարձավ կրիմինալի համար: Նողկալի էր տեսնել, թե ինչպես է Կարեն Կարապետյանի շրջապատը սատարում Ռոբսոնին` այդ «ազնիվ» գործարարին ու ներդրողին:

Ակնհայտ փաստ է, որ կեղտոտ փողերով հնարավոր չէ զարգացնել Հայաստանի տնտեսությունը, էլ չենք խոսում այն մասին, որ միջազգային պատժամիջոցները մի օր գալու են Հայաստան` Ռոբսոնի կեղտոտ հետքերով:

ԱՄՆ նոր «սև ցուցակն» անուղղակի հարված է Կարեն Կարապետյանի հեղինակությանը, իշխանական հավակնություններին: Ռոբսոնի պես ընկեր ունեցող Կարեն Կարապետյանը ճիշտ կանի՝ հեռանա վարչապետի պաշտոնից` Հայաստանը հեռու պահելով իր իշխանական հավակնություններից ու միջազգային հանրության աչքերում վարկաբեկելու հեռանկարից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում