Thursday, 25 04 2024
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ

Թբիլիսիի կարևոր ժեստը Երևանին. քաղաքական սկանդալ Վրաստանում

Վրաստանում քաղաքական սկանդալ է հասունանում, որի առանցքում Հայաստանի հետ կապված խնդիր է: Վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին հայտարարել է, թե հայկական ապրանքները ֆորս-մաժորային իրավիճակներում կարող են փոխադրվել Աբխազիայի և Հարավային Օսիայի տրանսպորտային միջանցքներով: Այս հայտարարությունն առաջացրել է Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցների բուռն զայրույթը, որոնց դժգոհությունը տիրաժավորվում է ադրբեջանական ԶԼՄ-ների կողմից, որովհետև Բաքուն բնականաբար շահագրգռված չէ, որ Հայաստանն ունենա այլընտրանքային ճանապարհ:

Այս միջանցքները սահմանված են «Մաքսային կառավարման մեխանիզմների և ապրանքների մոնիթորինգի հիմնական սկզբունքների մասին» ռուս-վրացական 2011թ-ի համաձայնագրով: Այս փաստաթղթի շրջանակներում երեք օր առաջ Բեռնում Վրաստանի Եկամուտների ծառայությունը պայմանագիր է կնքել շվեյցարական SGS ընկերության հետ, որը և իրականացնելու է ապրանքների և բեռների մոնիթորինգը:

Այս միջանցքները, որոնք Մոսկվան համաձայնեց բացել այն բանից հետո, երբ Վրաստանը չեղարկեց իր վետոն Առևտրի համաշխարհային կազմակերպությանը Ռուսաստանի անդամակցության հարցում, Թբիլիսին մտադիր է բացել նաև Հայաստանի համար, եթե Վերին Լարսում առաջանան ֆորս-մաժորային իրավիճակներ:

Միխեիլ Սաակաշվիլիի կողմնակիցներից մեկը` Վրաստանի ԱԳ նախկին նախարար Գրոգոլ Վաշաձեն «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում խստորեն քննադատել է Վրաստանի վարչապետի այս նախաձեռնությունը` պնդելով, որ միջանցքի տրամադրումը Հայաստանին հակասում է 2011թ-ի համաձայնություններին: Նախկին դիվանագետը «Ռուսթավի 2» հեռուստաընկերության եթերում իշխանություններից պարզաբանումներ է պահանջել, ընդ որում` ամբողջ ընդդիմության անունից:

Վրաստանի վարչապետի հայտարարությունն առանցքային նշանակություն ունի Հայաստանի համար, եթե հաշվի առնենք այն հանգամանքը, որ Վերին Լարսին այլընտրանք փնտրելը մեր երկրի համար ռազմավարական կարևորության խնդիր է: Գեորգի Կվիրիկաշվիլին Հայաստանին, ըստ էության, առաջարկել է այլընտրանքային ճանապարհ` կանխավ հաշվարկելով դրա հետ կապված ռիսկերը, որովհետև ակնհայտ էր, որ Վրաստանի իշխանությունները հայտնվելու են մի կողմից Բաքվի ու Անկարայի ճնշման տակ, մյուս կողմից` ընդդիմության քննադատության թիրախում:

Ակնհայտ է նաև, որ Վրաստանի կառավարությունը չէր գնա նման բարեկամական քայլի միայն էմոցիոնալ շարժառիթներից ելնելով և, ըստ ամենայնի, այս պարագայում գործ ունենք ավելի գլոբալ համատեքստի հետ, որը պայմանավորված է Հայաստանի և Եվրամիության ստորագրած շրջանակային նոր համաձայնագրով, ավելի ստույգ` տարածաշրջանային նոր ստատուս-քվոյով, որը Հայաստանի եվրաինտեգրման նոր մակարդակի հետևանք է: Խորապես համոզված ենք, որ Թբիլիսիի այս նախաձեռնության հիմքում առկա է նաև Բրյուսելի գործուն միջամտությունը, որը ջանքեր է գործադրում Հայաստանի համար այլընտրանք ապահովելու համար, մանավանդ, որ Թուրքիան Հայաստանի համար այլևս ճանապարհ չէ դեպի արտաքին աշխարհ:

Ավելի գլոբալ համատեքստում` եվրոպական ձգտումները, ինտեգրացիան նոր բովանդակություն, քաղաքակրթական նոր բնույթ են հաղորդում հայ-վրացական հարաբերություններին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում