Ծրագրային ապահովում մշակող ամերիկացի մասնագետների կարծիքով՝ շուտով iPhone X սմարթֆոնները կկարողանան երկնքում ճանաչել ՉԹՕ-ները։ Դա հնարավոր կդառնա՝ շնորհիվ NASA-ի տվյալների բազայի, որը գիտնականները ստեղծել են 30 տարում։
Շնորհիվ թռչող օբյեկտների նույնականացման՝ iPhone X-ը կկարողանա տարբերել ՉԹՕ-ներն ինքնաթիռներից։ Սմարթֆոնը կկարողանա նկարահանել օբյեկտները մինչև 2000 մետր բարձրության վրա։ ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ դա հնարավոր կդառնա iOS-ի գարնանային թարմացումներից մեկում։
ՉԹՕ-ների «որսորդները» վստահ են, որ դա կօգնի ոչնչացնել կամ բռնել արտերկրային արարածներին մինչ Երկիր ներխուժման մեկնարկը։