Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Beeline-ի աջակցությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում անցկացվել է ամանորյա մանկական ծրագիր

22 դեկտեմբերի, 2017թ., Երևան. Beeline-ի հովանավորությամբ Գաֆէսճեան արվեստի կենտրոնում կազմակերպվեց «Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը, որն այս տարի իրականացվեց Գեղագիտության ազգային կենտրոնի Փոքր թատրոնի հետ համագործակցությամբ:

Կրթական անվճար ծրագրին մասնակցեց 4-9 տարեկան շուրջ 150 երեխա:

Արդեն ավանդույթ դարձած ստեղծագործական-ժամանցային ծրագիրը մեկնարկեց ինտերակտիվ ներկայացմամբ, որից հետո երեխաները Կենտրոնի աշխատակիցների և Փոքր թատրոնի դերասանների ուղղորդմամբ պատրաստեցին լուսանկարի շրջանակներ:

Հաջորդիվ երեխաներն անմոռանալի հանդիպում ունեցան Ձմեռ Պապի հետ, ստացան նվերներ, ինչպես նաև զարդարեցին լուսանկարվելու համար նախատեսված «կախարդական» շրջանակը, որը ծրագրի ավարտին տեղադրվեց Այցելուների կենտրոնում:

««Ամանորն ու Սուրբ ծննդյան հրաշքը» ծրագիրը Գաֆէսճեան արվեստի կենտրոնի տարվա ամենասպասված կրթական նախաձեռնություններից է՝ նախատեսված ընտանիքների համար: Արդեն ութերորդ տարին Կենտրոնը երեխաներին և նրանց ծնողներին մասնակից է դարձնում գալիք տոների ուրախությանը՝ յուրաքանչյուր տարի հանդես գալով նոր ստեղծագործական մոտեցումներով:

Այս տարի Գաֆէսճեան արվեստի կենտրոնի բոլոր այցելուները հնարավորություն կունենան լուսանկարվելու երեխաների ձևավորած շրջանակում մինչև տոների ավարտը։ Շնորհակալ ենք մեր մշտական գործընկեր Beeline-ին՝ Կենտրոնի կրթական ծրագրերը հովանավորելու համար», – մեկնաբանել է ԳԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահագն Մարաբյանը։

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր լավ գործընկեր Գաֆէսճեան արվեստի կենտրոնին, որ երեխաների համար նման գեղեցիկ տոն են կազմակերպել։

Ամանորը հրաշքների ժամանակ է, և հիանալի է, որ մանուկների համար հրաշքը այստեղ միախառնվում է արվեստի և ստեղծագործման հետ։

Անկասկած, արվեստը մարդկանց կյանքը ավելի լավը դարձնելու կարևորագույն միջոցներից է, և մենք ուրախ ենք այս ամենին մասնակից լինել», – նշել է Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Beeline-ը և Գաֆէսճեան արվեստի կենտրոնը համագործակցում են 2011թ-ից: Երկարաժամկետ համագործակցության շրջանակում կենտրոնում պարբերաբար անցկացվում են մանկապատանեկան, ընտանեկան և այլ կրթական ծրագրեր` ուղղված երեխաների ու պատանիների էսթետիկ դաստիարակությանը:

2015թ. բացված Ինտերակտիվ ուսումնական կենտրոնը Beeline-ի աջակցությամբ համալրվել է ժամանակակից թվային տեխնոլոգիաներով՝ այցելուների համար հասանելի դարձնելով աշխարհի խոշոր թանգարանների և այլ արվեստի կենտրոնների թվայնացված հավաքածուների և տվյալների բազաների առցանց շտեմարանները։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում