Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանին մասնակցելու է նաև ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ում ելույթը նախատեսված է հունիսի 22-ին:
ԵԽԽՎ-ի ամառային նիստի օրակարգում նաև նշվում է, որ ելույթից հետո Սերժ Սարգսյանը կպատասխանի պատգամավորների հարցերին:
ԵԽԽՎ-ի ամառային նիստի ընթացքում ելույթ կունենա նաեւ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում երկիրը ստանձնել է նախագահությունը Եվրախորհրդի նախարարների կոմիտեում:
Հիշեցնենք, որ Հայաստանի ԵԽ-ին անդամակցության ողջ ընթացքում ՀՀ նախագահը ԵԽԽՎ-ում մեկ անգամ է ելույթ ունեցել՝ 2004 թ.-ի հունիսին: