Tuesday, 16 04 2024
Եզդիները պայքարեցին Արցախի համար. Ցեղասպանությունը չստորադասեք այժմեական կոնյուկտուրային նպատակներին
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
«Մենք այլընտրանք չունենք». Գալանտը՝ Օսթինին
13:30
ԱՄՆ-ն այն կարծիքին է, որ Իսրայելի պատասխանն Իրանի հարվածներին կլինի սահմանափակ․ NBC News
13:15
Ռիշի Սունակն Իսրայելին կոչ է անում զսպվածություն ցուցաբերել
Հայաստանը եզդիներին աջակցել և դատապարտել է 2014-ի եզդիների նկատմամբ ցեղասպանությունը․ ԱԳՆ փոխնախարար
Եզդի կանանց իսլամիստները վաճառում են․ 100 հազարավոր կանայք դեռ ճամբարներում են. Բաքոյան
13:00
Օլաֆ Շուլցը Պեկինում հանդիպել է Սի Ցզինպինի հետ
12:45
Ռուսական հակահարձակումը վտանգավոր է Ուկրաինայի համար
Խուզարկություններ ՀՀ առողջապահության նախարարությունում
12:30
Մելանի Ջոլին ողջունել է առաջին կանադացի փորձագետի միանալը ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությանը
Վերականգնվել է տնտեսվարողի կողմից պետությունից թաքցված 848 մլն. դրամի հարկային պարտավորություն
Ռազմավարական հաղորդակցության խնդիրները շատ են. բարեփոխումները սկսված են՝ գործիքներ կներդրվեն
Լռե՛ք և լսե՛ք ձեր իսկ խոսքը 2020թ.-ին և հիմա, բավ է, դուք ձայնից զրկվում եք. Ավինյան
12:25
Ucom ընկերությունը շարունակում է ցանցի վերազինումը
Ի՞նչ կասեր Գաֆեսճյանը՝ քաղաքապետին, ով պաշտոնի է բերել նախկին թաղապետին, որը կալանավորված էր
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով մեկնել է Լիտվա
Ոստիկանությունը միշտ հանցավորության դեմ պայքարի առաջնագծում է. ՀՀ ՆԳ նախարարի ուղերձը Ոստիկանության օրվա առթիվ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
Հայաստանի անվտանգային մարտահրավերները չափազանց մեծացել են. ՀՀ-ի դիրքավորումները փոխվել են
«Կասկադը» 100 տարի հետո չի քանդվելու և այլ բան կառուցվի. Ավինյան
26 հարց նորից չզեկուցվող է, դարձնե՛լ զեկուցվող. քաղաքապետարանի ոչ թափանցիկ գործելաոճն անընդունելի է
Պարո’ն Երիցյան, մի օր որ դուք էս աթոռին կնստեք, գրածները տառացի կմեկնաբանեք՝ Ձեր ձևով
Լուրերի օրվա թողարկում 12։00
12:02
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Տիմոշա» ՍՊԸ արտադրության հալվաներում հայտնաբերվել է կադմիում
Հարավային Կովկասում Թուրքիայի ներկայությունը Ռուսաստանի եւ ՆԱՏՕ-ի «հարեւանության» սպառնալիք չէ՞
Վրաստանի խորհրդարանի հանձնաժողովն ընդունել է «օտարերկրյա գործակալների մասին» օրինագիծը․ ոստիկանությունը ձերբակալել է բողոքի ակցիայի 14 մասնակցի
ԱԺ պատգամավորի հասցեին վիրավորական արտահայտություններ և սպառնալիքներ հնչեցրած անձը ձերբակալվել է
11:15
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով

ԵՄ-ի հետ համաձայնագրում կարևոր է ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները․ Աշոտյան

Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը կարևորում է Եվրոպական Միության հետ կնքված համաձայնագրում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ձևակերպումները: Դեկտեմբերի 22-ին լրագրողների հետ հանդիպմանն Աշոտյանն ընդգծեց, որ համաձայնագրում Եվրամիության կողմից ամրագրվել է Հայաստանի արտաքին քաղաքական գերակայություններին ամբողջությամբ համապատասխան մի բանաձև, ըստ որի հիմնախնդիրը պետք է կարգավորվի բացառապես Մինսկի խմբի շրջանակներում խաղաղ ճանապարհով ու ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա:

«Հակամարտության կարգավորման այն սկզբունքների եռյակը` տարածքային ամբողջականություն, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման բացառում և ինքնորոշման իրավունք, որոնք առաջարկում են Մինսկի խմբի համանախագահները և որոնց դեմ տարիներ շարունակ պայքարել է Ադրբեջանը, ֆիքսվել են Եվրոպական Միության և Հայաստանի միջև ստորագրված համաձայնագրում, ինչը շատ կարևոր է»,- նշեց Արմեն Աշոտյանը:

Նա նկատեց, որ 2017թ. շփման գծում լարված իրավիճակ էր, սակայն Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո լարվածության որոշակի թուլացում է նկատվում: Արմեն Աշոտյանը լարվածության թուլացումը չի կապում Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներով կամ որևէ ինստիտուցիոնալ հիմքերի հետ: Նրա խոսքով` դա կարող ենք կապել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության «բարի կամքի» կամ անձնական որոշման հետ: «Եթե լարվածության թուլացումը կարող է լինել անձնական որոշման կամ «բարի կամքի» հետևանք, շատ հանգիստ կարող են լինել նոր սրացումներ նույն անձնական որոշման պատճառով, որի ականատեսը շատ ենք եղել»,- ասաց ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Այս առումով նա կարևորեց Լեռնային Ղարաբաղում խաղաղության պահպանման համար և միջադեպերի հետաքննության համար ինստիտուցիոնալ մեխանիզմների ստեղծումը: Նրա խոսքով` «բարի կամքը» կարևոր է, բայց այն պետք է դրսևորվի նաև նախապես ստանձնած պարտավորությունների կատարման քաղաքական որոշման մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում