Միջազգային ու անվտանգության հարցերի հայկական ինստիտուտում անցկացվեց կլոր սեղան-քննարկում «2017թ. իրական և 2018թ. սպասվող ՀՀ-ն. անցյալի իներցիա, թե փոփոխությունների մեկնարկ» թեմայով։
ՄԱՀՀԻ փորձագետ Արմեն Վարդանյանն, անդրադառնալով միջազգային զարգացումներին, մասնավորապես ԱՄՆ-Արևմուտք փոխհարաբերություններին, նշեց. «Շատ լուրջ տարաձայնություններ կան ԵՄ և ԱՄՆ միջև` Իրանի, ՆԱՏՕ-ի և բազմաթիվ այլ հարցերում։ Այս հակամարտությունը առաջիկայում նոր ընթացք կստանա։ 2018թ. ՌԴ-ում և Ադրբեջանում նախագահական ընտրություններ են սպասվում, և այդ առումով Ղարաբաղյան հակամարտության առումով սրացումներ չեն սպասվում։ Իհարկե, բոլորի համար կանխատեսելի է Պուտինի ընտրվելը, սակայն չեն բացառվում անակնկալները»։