2017 թ. մշակույթի ոլորտում աննախադեպ առաջընթաց է գրանցվել հայկական և համաշխարհային արվեստը, պատմամշակութային արժեքները Հայաստանում և այլ երկրներում ավելի շատ մարդկանց հասանելի դարձնելու, հայկական մշակույթն աշխարհին ճանաչելի դարձնելու գործում: Այս մասին այսօր տարեկան ամփոփիչ ասուլիսին ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
Նրա խոսքով՝ ոլորտի զարգացմանն օգնել են աննախադեպ մասնավոր ներդրումները՝ մոտ 1 մլն դոլարի չափով: