Երուսաղեմի հարցով ԱՄՆ-ի դիրքորոշումը «սև բիծ» է համաշխարհային ժողովրդավարության պատմության մեջ, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ իշխանությունները մշտապես կարծել են, որ եթե իրենք ուժեղ են, ապա ամեն ինչի իրավունք ունեն, սակայն միջազգային հանրությունը հակառակն է ապացուցել։
Եթե ԱՄՆ-ը կարծում է, որ կարող է կաշառել ժողովրդավարությանը, ապա խորապես սխալվում է, ասել է Էրդողանը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը կդադարեցնի ֆինանսական օգնությունը երկրներին, որոնք կաջակցեն բանաձևին։ Այն դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու վերաբերյալ Վաշինգտոնի որոշումը։
Երեկ ՄԱԿ-ում փաստաթղթի օգտին էր քվեարկել 128 երկիր, դեմ՝ 9-ը, ևս 35-ը ձեռնպահ էին մնացել։