Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմը Գլխավոր շտաբի ղեկավար Հուլուսի Աքարի և ազգային հետախուզության ղեկավար Հաքան Ֆիդանի հետ կքննարկի ռազմական գործողությունները սիրիական Աֆրին քաղաքում, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները։
Վարչապետի հանդիպումն Աքարի և Ֆիդանի հետ կկայանա այսօր։
Ինչպես նշվում է, Թուրքիան շարունակում է ռազմական տեխնիկա ուղարկել Սիրիայի հետ սահման։
Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն ասել էր, որ Թուրքիան չի բացառում YPG-ի և PYD-ի դեմ նոր ռազմական գործողությունների անցկացումն Աֆրինում։ Նա նշել էր, որ սեփական անվտանգության ապահովումը հանդիսանում է Թուրքիայի համար առաջնահերթություններից մեկը։