Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Ատոմակայանում կունենանք անվտանգության աննախադեպ մակարդակ և հզորությունների 10 %-ի ավելացում. նախարար

Ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում: Այս մասին էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ Իր ուղերձում նշել է Հ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը:

Նա, իր ուղերձում, մասնավորապես, ասել է.

«Դեկտեմբերի 22-ին մենք նշում ենք էներգետիկի օրը: Մեր մասնագիտական տոնը ոչ միայն առիթ է միմյանց շնորհավորելու, այլ նաև հետադարձ հայացք ձգելու անցած մեկ տարվա ընթացքին, գնահատելու արվածը և խոսելու անելիքների մասին:

Այս առումով այսօր մենք արձանագրելու բան իսկապես ունենք, քանի որ անցած մեկ տարվա ընթացքում մեզ հաջողվեց կյանքի կոչել էներգետիկայի ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրեր:

ՌԴ կառավարության կողմից տրամադրված վարկային ու դրամաշնորհային միջոցներով և «Ռոսատոմ» կորպորացիայի մեր գործընկերների տեխնիկական աջակցությամբ ու անմիջական մասնակցությամբ մեկնարկեց հայկական ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի արդիականացման և շահագործման ժամկետի երկարաձգման ծրագիրը: Արդյունքում` ատոմակայանում մենք կունենանք անվտանգության ու հուսալիության աննախադեպ մակարդակ և արտադրական հզորությունների 10 տոկոսի ավելացում:

ԱՄՆ մեր գործընկերների հետ հաջողվեց կյանքի կոչել դեռ խորհրդային տարիներին նախագծված 76 ՄՎտ նախագծային հզորությամբ «Շնող» ՀԷԿ-ի կառուցման ծրագիրը: Պետություն-մասնավոր համագործակցության շրջանակներում սկսվեցին նախագծային նախահաշվարկային աշխատանքները: Արդյունքում կունենանք ևս մի հիդրոկայան, որն առավել լիարժեք կօգտագործի Դեբեդ գետի ջրային պաշարները:

Ամերիկյան General Electric ընկերության հետ համատեղ սկսվեցին Երևանի ՋԷԿ-ի արդիականացման աշխատանքները: Արդյունքում` գործող էներգաբլոկի արտադրական հզորությունները կավելանան 7 ՄՎտ-ով, 1 տոկոսով կբարձրանա օգտակար գործողության գործակիցը, կնվազի վառելիքի տեսակարար ծախսը:

Գերմանական զարգացման KfW բանկի ֆինանսավորմամբ եկող տարի կմեկնարկեն Հայաստան-Վրաստան նոր բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի և փոխակերպիչ կայանի շինարարության աշխատանքները:

Իտալական «ՌԵՆԿՈ» ընկերության հետ համատեղ մեկնարկեց համակցված շոգեգազային ցիկլով Երևանի ՋԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի կառուցումը, որի ՕԳԳ-ն կհասնի մինչև 53 տոկոսի:

Անցնող տարում շահագործման հանձնվեցին արտադրական նշանակության առաջին երեք արևային կայանները, ընդհանուր առմամբ Հայաստանում տեղադրվեցին 128 արևային ֆոտովոլտային կայաններ: Առաջին արտադրանքը թողարկեց արևային ֆոտովոլտային վահանակների Solaron գործարանը: Վերջիններիս արտադրական ծավալները թեև դեռ փոքր են, սակայն մեծ նշանակություն ունեն ապագայի համար: Հայաստանը ոչ միայն դուրս չմնաց տեխնոլոգիական առաջընթացից, այլև շատ երկրներից առաջ անցավ արևային տեխնոլոգիաների ներդրման և զարգացման գործընթացում:

Սկսվեց էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման գործընթացը, ձևավորվեց ազատ շուկայի օպերատորը, հաստատվեցին ցանցային կանոնները և շուկայի ազատականացման քայլերի ժամանակացույցը:

Հայաստանի էլեկտրական ցանցերում «Տաշիր» ընկերությունների խմբի նախաձեռնությամբ սկսվեց վերակառուցման և վերազինման ամենամասշտաբային ներդրումային ծրագիրը:

Վերսկսվեցին և ընթանում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ օդային գծի շինարարության աշխատանքները:

Նշված ծրագրերի իրականացման արդյունքում մեր երկրում կփոխվի էլեկտրաէներգիայի արտադրության կառուցվածքը. սեփական վերականգնվող աղբյուրներից արտադրվող էներգիայի տեսակարար կշիռը երկրի ներքին սպառման կառուցվածքում կհասնի 50 տոկոսի, գազային կայանների կողմից միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար վառելիքի տեսակարար ծախսը կկրճատվի ավելի քան 20 տոկոսով, զգալիորեն կավելանա միջուկային էներգիայի տեսակարար կշիռը:

Այս ամենը կնպաստի մեր երկրի էներգետիկ անվտանգության ամրապնդմանը: Որպես էլեկտրաէներգետիկական միջանցք Իրանի և Վրաստանի միջև կմեծանա Հայաստանի դերը՝ առնվազն 3 անգամ ավելացնելով էլեկտրաէներգիայի արտահանման ներուժը:

Մենք ուշի-ուշով հետևում ենք արևային և միջուկային տեխնոլոգիաների զարգացմանը: Առաջիկա տարիներին դրանք ամենայն հավանականությամբ հեղափոխություն կանեն էներգետիկայի բնագավառում: Մենք հետ չենք մնում այդ զարգացումներից և վստահ ենք, որ դրանց կիրառումը մեր երկրում կհանգեցնի էներգետիկ անվտանգության որակական նոր մակարդակի:

Անցնող տարում Հայաստանը դարձավ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կառավարիչների խորհրդի նախագահող երկիր և, միաժամանակ, Էներգետիկ խարտիայի համաժողովի նախագահող երկրի հայտ ներկայացրեց: Մեր երկիրը մեկ անգամ ևս հավաստեց աշխարհին, որ հանձնառու է շարունակել ինչպես միջուկային էներգիայի խաղաղ օգտագործման, այնպես էլ «կանաչ էներգետիկայի» զարգացման, էներգաարդյունավետության և էներգախնայողության կատարելագործման իր իսկ հռչակած նպատակները:

Սիրելի՛ բարեկամներ,

Ընդունեք ջերմագին շնորհավորանքներս էներգետիկի մասնագիտական տոնի կապակցությամբ:

Թող գալիք տարին դառնա նորանոր նվաճումների, նոր ձեռքբերումների ու հաջողությունների տարի:

Մաղթում եմ ձեզ ընտանեկան անդորր, անամպ երկինք և անխափան աշխատանք»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում