Thursday, 28 03 2024
Սուրեն Պապիկյանը ծանոթացել է նաև ՀՀ ռազմարդյունաբերության նորագույն նմուշներին
Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը. Անդրեասյան
ՔՊ նիստում քննարկվել են եվրոպական կուսակցական միությունների գաղափարախոսությունները
«Դժվարին որոշում եմ կայացրել` չհավակնել Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի թափուր տեղին». Վազգեն Ռշտունի
«Ռուսաստանը հաջողության է հասնում այնտեղ, որտեղ դրա կարիքն ունի»․ Պուտին
Հրազդանում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
Վլադիմիր Վարդանյանը կմասնակցի Մարդու իրավունքերի եվրոպական դատարանի դատավորների ընտրության հանձնաժողովի նիստին
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ

Սերժ Սարգսյանը բաժանում է ՀՀԿ-ն

Բնականաբար, մեծամասնությունը ՀՀԿ-ում առաջնորդի վերաբերյալ ունի դրական կարծիք՝ երեկ խորհրդարանական տարեվերջյան ասուլիսում հայտարարել է ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

Առաջին հայացքից Բաղդասարյանը արտահայտում է ոչ զարմանալի միտք՝ ՀՀԿ-ում մեծամասնությունը դրական կարծիք ունի Սերժ Սարգսյանի վերաբերյալ: Բայց ՀՀԿ խմբակցության ղեկավարը, ընդգծելով մեծամասնության հանգամանքը, իրականում այդպիսով շեշտում է դե ֆակտո այն, որ կա Սերժ Սարգսյանի մասին դրական կարծիք չունեցող փոքրամասնություն:

Իսկ դա արդեն հետաքրքիր է, հատկապես այն «ընդվզման» ֆոնին, որ Սարգսյանի վարչապետության վերաբերյալ ՀՀԿ-ականների հայտարարությունների աճող ալիքի ֆոնին նախօրեին դրսևորել էր նաև արդարադատության ՀՀԿ-ական նախարար Դավիթ Հարությունյանը՝ ասելով, որ 2018-ի վարչապետի հարցը կախված է տվյալ պահի բազմաթիվ հանգամանքներից, և ոչինչ վճռված չէ: Արդյո՞ք Դավիթ Հարությունյանը այդ փոքրամասնության մեջ է: Իսկ Վահրամ Բաղդասարյանը, որը կամա թե ակամա դիվանագիտորեն մատնանշում է, որ այդուհանդերձ ոչ բոլորն են գոհ Սերժ Սարգսյանից: Ովքե՞ր են ընդհանրապես, որ ՀՀԿ-ում գոհ չեն, դրական չեն տրամադրված Սերժ Սարգսյանի առաջնորդության հարցում: Օրինակ՝ նրանց շարքո՞ւմ են երկու Կարեն Կարապետյանները՝ վարչապետ և պատգամավոր:

Մյուս կողմից՝ 2018-ի ապրիլին ընդառաջ՝ իշխող համակարգում կարծես թե ձևավորվում է միմյանց հանդեպ հաշիվներ մաքրելու, այսպես ասած, նոր տեխնոլոգիա, խաղաքարտ կամ նշաձող, որը և պայմանական հնարավոր է ասել «Սերժ Սարգսյանի մասին ոչ դրական կարծիք ունեցող փոքրամասնություն»:

Չի բացառվում, որ 2018-ի, այսպես ասած, ռեբուսի կամ ինտրիգի ազդեցությունը իշխող համակարգում խորանա այնքան, որ հանգեցնի նաև ներկուսակցական կամ ներհամակարգային մատնագրերի կիրառման՝ երբ միմյանց կմեղադրեն հենց այդ փոքրամասնությանը պատկանելու համար:

Գործնականում ՀՀԿ-ում ներկայումս թերևս առավել անորոշ է մեծամասնությունը, ոչ թե փոքրամասնությունը: Եվ դա առավել վառ ընդգծվեց խորհրդարանում Քրեական դատավարության օրենքի նախագծի վերաբերյալ դիրքորոշումներում, երբ կուսակցությունը փաստացի չէր կարողանում կողմնորոշվել՝ դա սահմանադրակա՞ն օրինագիծ է, թե՞ ոչ: Մեծամասնություն ունեցող քաղաքական ուժի համար այդօրինակ խնդրում կողմնորոշվելը թերևս պետք է լիներ տեխնիկայի հարց, մինչդեռ պարզվեց, որ ՀՀԿ-ի համար այն դարձել է խնդիր, որը կա՛մ չեն կարողանում պահել կուսակցության ներսում, կամ էլ միտումնավոր հանում են դուրս, ինչը ևս վկայում է, որ չկա մեծամասնություն՝ կան փոքրամասնություններ, որոնք բավականին ակտիվ դիմակայության ռեժիմում են: Դրա վկայությունն էին նաև ԱԺ նախագահ Բաբլոյանին ուղղված բացահայտ մեղադրանքները, որ նա չի կարողանում տիրապետել իրավիճակին:

Այս իմաստով, իր պլանների անորոշությամբ, Սերժ Սարգսյանը պարզապես տրոհում է ՀՀԿ-ն տարբեր փոքրամասնությունների: Կամ դա ինքնին նպատակն է, որի միջոցով Սարգսյանը փորձում է լուծել կուսակցության, այսպես ասած, զտման և վերադասավորման խնդիրը, քանի որ խոշոր հաշվով դա առանցքային խնդիր է լինելու 2022-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, կամ Սերժ Սարգսյանը, իսկապես չունենալով պատկերացումներ իր պլանների իրականանալիության վերաբերյալ, ՀՀԿ-ում իրավիճակը կառավարելու տարբերակ է ընտրում այդ տրոհումը և փոքրամասնությունների մեծամասնության մոդելը: Թեև, խոշոր հաշվով, այդ մոդելը Սարգսյանին այսպես թե այնպես անհրաժեշտ է լինելու հաջորդ՝ 2022-ի փուլում, բաժանիր, որ տիրես սկզբունքով:

Բանն այն է, որ Սարգսյանը պետք է հինգ տարի անց որոշակի նոր տեսքի բերի կուսակցությունը: Իսկ նրա աշխատաոճն այդ առումով միանձնյա որոշումները չեն, երբ Սարգսյանը հրահանգավորում է այս կամ այն վերադասավորումը: Սարգսյանը ստեղծում է ներիշխանական իրավիճակներ, երբ ներքին թևերը կամ խմբերը իրենք են, այսպես ասած, միմյանց հարցեր լուծում, երբ ստեղծվում է իրավիճակ, որում Սերժ Սարգսյանի այս կամ այն որոշումը դիտվում է արդեն որպես արբիտրաժ՝ ներհամակարգային արդարադատության իրականացում, երբ դժգոհ կարող են լինել շատերը, բայց որևէ մեկի մոտ չի առաջանում որևէ հարց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում