ՄԱԿ-ում Վրաստանի մշտական ներկայացուցիչը ներկա չի եղել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակի պահպանման մասին բանաձևի շուրջ քվեարկությանը։ Բացի այդ, դահլիճից բացակա են եղել ևս 20 երկրների ներկայացուցիչներ։
Քվեարկության արդյունքներով բանաձևին աջակցել է 128 անդամ-երկիր, 9-ը դեմ են հանդես եկել, 35-ը ձեռնպահ մնացել։
Բանաձևը պատրաստվել էր Թուրքիայի և Եմենի կողմից՝ ի պատասխան Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման։ Այնուհետև փաստաթղթի համահեղինակ են դարձել ՄԱԿ-ի 36 անդամ-երկրներ։
Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեի խոսքով՝ ելնելով հարցի զգայունությունից՝ վրացական պատվիրակությունը չի մասնակցել ՄԱԿ-ում Երուսաղեմի կարգավիճակի հարցով քննարկմանն ու քվեարկությանը։