Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ակնկալում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում Երուսաղեմի կարգավիճակի հարցով քվեարկության արդյունքների հիման վրա կչեղարկի Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու իր որոշումը: Այս մասին Էրդողանը գրել է իր թվիթերյան էջում:
«Մենք մեծ բավարարվածությամբ ողջունում ենք ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունված ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի պատմական բանաձևը Երուսաղեմի հարցով: Ակնկալում ենք, որ Թրամփի վարչակազմն անհապաղ կչեղարկի իր անհաջող որոշումը, որի անօրինականությունը հստակ սահմանվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում»,- գրել է Էրդողանը: