Tuesday, 23 04 2024
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»
Համերգն առանց տեղական «իշխանիկների». «Հրապարակ»
Սահմանազատման երեք տարբերակ է քննարկվել. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գնել Սանոսյանը «գովերգում» է, իսկ իր տեղակալը համարում է միջազգային մեքենայությունների հեղինակ. «Ժողովուրդ»
Իշխանությունը փորձում է պառակտել շարժումը. Յուրիկների պակաս չի զգացվում. «Հրապարակ»
Տավուշի համար ճակատագրական պահին դատախազը լքում է պաշտոնը. «Ժողովուրդ»
36 կգ ոսկու եւ 293 միլիոն ռուբլու անհետացման գործով վկայի կարգավիճակում դատավոր է հարցաքննվել. «Ժողովուրդ»
Վրաստանը խոսեց «երկար մտածելուց» հետո
Սլովենիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի՝ խաղաղությանն ուղղված քայլը
Հրդեհ է բռնկվել Նուբարաշեն 11-րդ փողոցի երկու տներում
Դանիայի թագավորության պատվիրակությունն այցելել է Մարտունի համայնք
Պուտինը Սերգեյ Բեզրուկովին պարգևատրել է շքանշանով
Հուշարձանների անվտանգությունը հնարավոր է միայն, երբ թշնամանք չլինի. Փաշինյան
ԼՂ հայերի վերադարձը նման պայմաններում անհնարին եմ համարում. Փաշինյան
ՌԴ-ն և Ադրբեջանը հիբրիդային հարձակում են գործել ՀՀ-ի դեմ բրյուսելյան հանդիպումը կանխելու համար

88-ի շարժում-30. Արթուր Մկրտչյանի սպանության առեղծվածը

88-ի համազգային շարժման պաշտոնական մեկնարկ համարվում է փետրվարի 20-ը, սակայն քչերը գիտեն, որ առաջին հանրասհավաքը տեղի է ունեցել փետրվարի 12-ին: Ամեն ինչ մեկնարկեց Հադրութի հանրահավաքից, որի մասնակիցները պահանջեցին Հայաստանի հետ Արցախի վերամիավորումը: Հանրահավաքի կազմակերպիչը Հադրութի երկրագիտական թանգարանի տնօրեն, իսկ ավելի ուշ ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանն էր:

Թերևս արժե կանգ առնել այս նվիրյալ հայորդու կերպարի վրա, մանավանդ, որ նրա քստմնելի սպանությունը ցնցեց, առանց չափազանցության, ամբողջ հայությանը:

Արցախյան շարժումն սկսվելուց Արթուր Մկրտչյանը դարձավ նրա ակտիվ մասնակիցը՝ 9 հոգու թվում ստորագրելով առաջին նամակը ԽՄԿԿ Կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովին։ 1988 թվականի փետրվարի 12-ի Հադրութի հանրահավաքից մինչև Գերագույն խորհրդի նախագահ ընտրվելը, Արթուր Մկրտչյանի ուղին եղել է սրընթաց։ 1992 թվականի հունվարին ԼՂՀ իշխանության ղեկին կանգնեց մի երիտասարդ գործիչ, ով մարմնավորում էր համազգային շարժման ոգին:

Արթուր Մկրտչյանն ընդամենը 32 տարեկան էր, երբ ընտրվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Գերագույն խորհրդի առաջին նախագահ և պաշտոնավարեց ընդամենը 97 օր, երբ քունքին արձակված կրակոցը վերջ դրեց նրա կյանքին:

Արթուր Մկրտչյանի սպանությունն այդպես էլ, ըստ էության, չբացահայտվեց` մնալով առեղծվածային:

Արթուր Մկրտչյանը ՀՅԴ անդամ էր և դաշնակցական շրջանակներում տեսակետ է արմատավորվել, որ այս սպանության թիկունքում կանգնած է ՀՀՇ-ն, որը փորձում էր Արցախում ևս իշխանության բերել իր մարդուն: Խոսքը` Ռոբերտ Քոչարյանի մասին է, ով իսկապես շուտով ԼՂՀ-ում դարձավ իշխանության տերը` սկզբում Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարի, այնուհետև` նախագահի պաշտոնում: ՀՅԴ-ն փաստորեն մեղադրում էր Ռոբերտ Քոչարյանին` Արթուր Մկրտչյանի դիակի վրայով իշխանության գալու համար: Իհարկե, այս հանգամանքը չխանգարեց, որ ընդամենը վեց տարի հետո ՀՅԴ-ն դառնա Քոչարյանի հայաստանյան արյունոտ իշխանության հիմնական հենարաններից մեկը:

Դժվար է ասել, թե Ռոբերտ Քոչարյանը ինչքանով է ասոցացվում որևէ կուսակցության հետ, սակայն փաստ է, որ նրա իշխանությունը թե Հայաստանում և թե Արցախում հաստատվել է արյունոտ ահաբեկչությունների հետևանքով: Արցախում` դա Արթուր Մկրտչյանի սպանությունն էր, Հայաստանում` Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում