ԱՄՆ-ը չի կարող Թուրքիային իր քաղաքական կամքը պարտադրել նույնիսկ գումարով։ Այս մասին ասել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում, փոխանցում է A Haber հեռուստաալիքը։
«Թանկագի՛ն Թրամփ, դուք չեք կարող գնել Թուրքիայի կամքը դոլարներով, մենք չափազանց վճռական ենք»,-ընդգծել է նա,- «Ես դիմում եմ ողջ աշխարհին»։
Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ «ողջ աշխարհը լավ դաս կտա ԱՄՆ-ին» այն բանի համար, որ Վաշինգտոնը ճանաչել է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք և ՄԱԿ ԱԽ-ում արգելափակել բանաձևը, որում նշվել է ցանկացած որոշումների անօրինականությունը, որոնք փոխում են կամ առաջարկում Երուսաղեմի բնույթի, կարգավիճակի կամ ժողովրդագրական կազմի փոփոխում։
ԱՄՆ-ը միակն է Անվտանգության խորհրդի 15 անդամ-երկրներից, որը դեմ է քվեարկել այդ փաստաթղթի ընդունմանը։