Thursday, 28 03 2024
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը

Ամփոփվեց «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագիրը

Ամփոփվեց Մանկական զարգացման հիմնադրամի, Beeline-ի և PicsArt-ի համատեղ՝ «Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում», ծրագրի մասնակիցների կատարած լուսանկարների ցուցահանդեսը և հաղթող մասնակիցների պարգևատրումը։

Գնահատող հանձնաժողովի կողմից նախապես ընտրված 5 հաղթողները պարգևատրվեցին դյուրակիր համակարգիչներով։

Բացի այդ, ցուցահանդեսին հրավիրված Ծրագրի գործընկերները և թիրախավորված 5 համայնքապետարանների ներկայացուցիչները ցուցադրված 50 նկարներից փակ քվեարկությամբ ընտրեցին լավագույն 5-ը: Այս նկարների հեղինակներին «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերության փոխտնօրեն Լևոն Գալստյանը նվիրեց ընկերության նոր արտադրանքը՝ EcoPad բազմակի օգտագործման նոթատետրերը:

«Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին նման գեղեցիկ և արդյունավետ համագործակցության համար։ Կարծում եմ, այս ծրագիրը շատ օգտակար էր մեր մասնակիցների համար, և նրանք հասցրեցին շատ բան սովորել։ Կարևոր է, որ մեր երիտասարդները հասկացան, թե ինչպես կարելի է ժամանակակից տեխնոլոգիաների օգնությամբ լուծել ամենօրյա խնդիրներն ու բոլորի կյանքը փոխել դեպի լավը», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Beeline-ի աջակցությամբ իրականացված ևս մեկ հաջողված ծրագիր մոտեցավ իր ավարտին: Երեք մարզերի 5 համայնքներից ընտրված պատանիները Ծրագրի ընթացքում մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, ձեռք են բերել PicstArt հավելվածով աշխատելու հմտություններ, ինչպես նաև կարողացել են 321 նկարների միջոցով բարձրաձայնել իրենց համայնքների խնդիրները և առաջարկել են այդ խնդիրների լուծումները», – նշեց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը:

«Նոր տեխնոլոգիաները համայնքի զարգացման գործում» ծրագրի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։ Ծրագրի շրջանակներում մասնակիցները լուսանկարել են իրենց համայնքների խնդիրները և PicsArt հավելվածի միջոցով պատկերել են այդ խնդիրների լուծումները: Ծրագրի արդյունքում հնարավոր եղավ զարգացնել նոր տեխնոլոգիաներ օգտագործելու երեխաների հմտությունները, ինչպես նաև հասցեագրել համայնքներում առկա խնդիրները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում