Thursday, 28 03 2024
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի

Դեսպան Ռուբեն Սադոյանը հանդիպել է Համայն Վրաստանի պատրիարք Իլյա Երկրորդի հետ

Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանը դեկտեմբերի 20-ին հանդիպեց Նորին Սրբություն Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդի հետ։

Շնորհավորելով Իլյա Երկրորդին գահակալման 40-ամյակի կապակցությամբ և նրան մաղթելով քաջառողջություն՝ դեսպան Սադոյանը նրան փոխանցեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի ողջույններն ու բարեմաղթանքները։

Ինչպես «տեղեկացրին Վրաստանում ՀՀ դեսպանությունից, Իլյա Երկրորդը, նշելով, որ վրացի և հայ ժողովուրդների հարաբերություններն ունեն բազմադարյա ավանդույթներ, ընդգծեց, որ երբ պատմական որևէ ժամանակահատվածում մեր երկու ժողովուրդներից մեկի համար եղել է ծանր և փորձություններով լի շրջան, այդ ամենն իր ազդեցությունն է ունեցել նաև մյուսի վրա։

Իլյա Երկրորդը, խոսելով ներկա իրողությունների մասին, նշեց, որ մենք բարդ ժամանակներ ենք ապրում, որը մեր երկու պետություններին թելադրում է, որ միշտ ունենանք սերտ հարաբերություններ։ Այս համատեքստում Իլյա Պատրիարքը ընդգծեց, որ դեսպան Սադոյանից շատ բան է կախված և հույս հայտնեց, որ վերջինիս գործունեության ընթացքում մեր հարաբերություններն էլ ավելի կամրապնդվեն։

Ռուբեն Սադոյանն իր հերթին նշեց, որ իր համար մեծ պատիվ է, որ իր դիվանագիտական առաքելությունը սկսում է Իլյա Երկրորդի օրհնությունը ստանալով։ «Տեսնելով այն մեծ հարգանքն ու ակնածանքը, որ կա Ձեր հանդեպ, զգալով այդ անսահման սերն ու հեղինակությունը, որ Դուք վայելում եք Վրաստանում՝ ես ուղղակի պետք է արձանագրեմ, Դուք, իրավամբ, սուրբ մարդ եք», – շեշտեց Հայաստանի դեսպանը։

Խոսելով հայերի և վրացիների ընդհանրությունների մասին՝ դեսպանն ընդգծեց, որ նա կանի ամեն ինչ, որպեսզի մեր եղբայրական ազգերի միջև կապը ավելի խորանա և ավելի ամուր հիմքերի վրա դրվի։

Անդրադառնալով Հայաստանին՝ Համայն Վրաստանի Պատրիարքն ասաց, որ միշտ ջերմ զգացողություններ է տածել Հայաստանի նկատմամբ։ Նա առանձնահատուկ ջերմությամբ հիշեց Ամենայն Հայոց Կաթողիկոս Վազգեն Առաջինին և նրա հետ ունեցած իր բարեկամությունը:

Հանդիպման ավարտին Համայն Վրաստանի Պատրիարք Իլյա Երկրորդը հայ ժողորդին մաղթեց հաջողություններ՝ ավելացնելով․ «Աստված պահապան հայ ժողովրդին և բարեկամ Հայաստանին»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում